Ինչ անել հեղեղումներից հետո` աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացրել է, թե ինչ պետք է անել հեղեղումներից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար.
մի՛ օգտագործեք ջուր խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն).
հետևեք առողջապահության նախարարության էջերին՝ խմելու ջրի որակի մասին տեղեկանալու համար.
խուսափեք հում սննդից, եթե այն հնարավոր չէ կեղևազրկել.
եփած սնունդը երկար մի պահեք, պահելիս անպայման ծածկեք և նորից օգտագործելուց առաջ լավ տաքացրեք.
մի՛ կերեք սնունդ, որին հեղեղաջուրը կարող էր դիպչել.
անմիջապես դիմեք բժշկի, եթե դուք կամ ընտանիքի որևէ անդամ ունի ինֆեկցիայի որևէ ախտանշան, ինչպիսիք են, օրինակ, սրտխառնոց և փսխում, որովայնի շրջանում կծկանքանման ցավեր, փորլուծություն: