Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, երեկոյան ժամերին Հանրապետության հրապարակը դարձյալ մարդաշատ կլինի, բայց այս անգամ՝ ոչ հանրահավաքի տեսքով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս անգամ հրապարակը «ամրագրել» է քաղաքապետարանը:
Բանն այն է, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը, որն, ի դեպ, ճանաչվել է տարվա լավագույն մանկական ներկայացում: Կան տեղեկություններ, որ քաղաքապետարանը բավական գումար է տրամադրել նոր բեմի, լուսային ու ձայնային ճոխ լուծումների համար: Մի շարք միջոցառումներ են նախատեսվում նաև մայրաքաղաքի այլ վայրերում, օրինակ՝ «Մանկական գրքի փառատոն»՝ Անգլիական այգում, ժամանցային տարբեր նախաձեռնություններ վարչական շրջաններում և այլն:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները քննարկում են հունիսի 1-ին քաղաքական բովանդակության գործողություններ չիրականացնել և օրը նվիրել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում