Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգի ամենաբարձր տեղում իշխանությունը ամեն գնով պահելն է. նրանք պատրաստ են ամեն ինչի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին կարմիր և սև բերետավորների կողմից ուժի կիրառման անհամաչափության մասին խոսելով՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ բազմիցս ասել են այն մասին, որ սա անպատժելիության հետևանք է, ընդ որում՝ չպետք է առաջնային դիտարկել ոստիկանության համակարգը:

«Դիմադրության շարժումից մնացած գործերը մինչև հիմա դեռ ուժի մեջ են: Քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելիս կադրերում չի էլ երևում՝ այդ մարդն, ի վերջո, փողոցը փակո՞ւմ է, թե՞ ոչ, մի քանի րոպե առնվազն մայթով քայլում է, գալիս են բերետները, ձերբակալում են շատ կոշտ ձևով, արդյունքում ձեռքը կոտրվում է: Այդ դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք տվել, քննել են, բացահայտել, թե ով է եղել, կադրերը կան, ամեն ինչը կա, մարդն ընդունում է, որ ինքն է եղել ձերբակալողը, բայց քննչական մարմինը գտնում է, որ հանցագործություն չկա, ուժը եղել է համաչափ: Մյուս դեպքը, որը շատ ավելի հայտնի է հանրությանը, մեր զոհված տղաների ծնողների դեմ ուժի կիրառումն է Եռաբլուրում:

Այստեղ խնդիրը միայն ոստիկանությունը չէ, քննչական, նաև դատախազական մարմինները քննում են, հետո ասում են՝ ոչինչ չկա, որևէ մեկին պատասխանատվության չեն կանչում, և դրա հետևանքով ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ այսպիսի հետևանքներով: Մարդիկ իրենց իրավունք են վերապահում անել ամեն ինչ՝ ըստ իրենց բարոյականության, խղճի, ներքին զսպիչների, իսկ մենք տեսնում ենք, որ շատերը ներքին զսպիչներ չունեն, որոշներն ունեն, շատերը չունեն: Փարիսեցիություն եմ համարում ասելը, որ գնացեք, հաղորդում տվեք, տալիս ենք, տեսնում ենք, որ արդյունավետ չէ, փարիսեցիություն եմ համարում, երբ ասում են, թե ծառայողական քննություն ենք անում, դա արդյունավետ մեխանիզմ չէ, քանի որ իրենք են որոշում իրենց աշխատակիցների ճակատագիրը: Այստեղ որևէ անկախության էլեմենտ չկա, սրանք չաշխատող բաներ են: Փարիսեցիություն եմ համարում այն, որ խոսում են այն մասին, թե իրավական համակարգն առկա է, և մարդիկ իրենք արդյունավետ միջոցներ ունեն:

Կարող եք կարդալ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը: Այն հնարավորություն է տալիս, որ անձն ինքը քրեական հայցով դիմի դատարան նման դեպքերում: Այս քպականների կառավարությունը կիրառության մեջ չի դրել մասնավոր մեղադրանքի ինստիտուտը՝ քրեական հայց հարուցելը: Շուրջ երկու տարի է, ինչ օրենսգիրքն ուժի մեջ է, բայց այդ մեխանիզմն ուժի մեջ չեն մտցնում, որովհետև գրված է, որ ուժի մեջ կմտնի, երբ կստեղծվեն առանձին դատարաններ: Դատարաններ չեն ստեղծվում, հետևաբար ուժի մեջ չի մտնում, հետևաբար մարդը զրկված է արդյունավետ միջոցից: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ սա միայն ոստիկանական համակարգի խնդիրը չէ, սա քաղաքական խնդիր է այն առումով, որ քպական իշխանությունը ամեն ինչ անում է, որ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ դուրս բերի օրենքի կիրառությունից, վեր դասի օրենքից, որպեսզի այդ ոստիկանական ուժերը լինեն ոչ թե իրավակարգ ապահովող, այլ ՔՊ-ի իշխանությունը ապահովող ստորաբաժանումներ: Ի տարբերություն ոստիկանության մյուս ստորաբաժանումների, որոնք պայքարում են հանցավորության դեմ, այս ստորաբաժանումները, կարծեք թե, պայքարում են ժողովրդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Իրավապաշտպաններն ու փաստաբանները բազմիցս նշել են՝ կարևոր է, որ հետագայում պատասխանատվության ենթարկվեն թե՛ ապօրինի հրաման տվողները, թե՛ դրանք կատարողները: Կարո՞ղ ենք փաստել, որ հաջորդ իշխանությունների առջև նման պահանջ կդրվի: «Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ երկու բան է պահանջելու հաջորդ իշխանությունից: Առաջին՝ ջարդել այս արատավոր շղթան: Այն դատավորներին, որոնք ունեն իշխանության բոլոր որոշումները դակելու համբավ, այն քննիչներին, դատախազներին, որոնք այդ նույն համբավն ունեն, ոչ թե շարունակեն օգտագործել, այլ նրանց կանչեն պատասխանատվության՝ նրանց արատների և միմիայն արատների համար, ու ոչ մի դեպքում ավելի:

Նրանց հարցեր ուղղեն, պատասխաններ չունենալու դեպքում քրեական հետապնդումներ հարուցեն: Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որն այդ հարցը բարձրացնելու է: Հակառակ դեպքում այս արատավոր շրջանից դուրս չենք գա, ու հաջորդ իշխանությունը մնացականմարտիրոսյանների օգտագործման ավանդույթը կշարունակի, անունները կարևոր չեն, ամենարտահայտիչ անունն եմ ասում: Այն մարդկանց համար, որոնք մեր երկիրն ուզում են տեսնել իսկապես զարգացող, այլ ոչ թե անընդհատ պերմանենտ ցնցումների մեջ, դա ընդունելի վիճակ չէ: Այս առումով լինելու եմ այդ մոտեցման կողմնակիցը, օգտագործելու եմ այս ընթացքում իմ ձեռք բերած հեղինակությունն այդ խնդիրն առաջ մղելու համար, եթե դրա կարիքը լինի:

Երկրորդ՝ շատ կարևոր եմ համարում Բագրատ Սրբազանի առաջ մղած հաշտության օրակարգը, բայց նաև կարևոր եմ համարում Սրբազանի վերապահումը, որ հաշտության օրակարգը ենթադրում է նաև արդարություն և արդարադատություն: Պետք է առնվազն առավել արտահայտիչ դեպքերով լինի քրեական հետապնդում, մարդիկ պետք է ունենան պաշտպանության հնարավորություն, ոչ մի դեպքում դա չպետք է վերածվի ինքնադատաստանի, պետք է գտնվեն իրավական լուծումներ, և դրանցով պետք է վերջակետ դրվի այս արատավոր ավանդույթին»,-նշում է մեր զրուցակիցը:

Որպես նման արտահայտիչ դեպք կարող ենք նշել այն, մեղմ ասած, զազրելի միջադեպը, երբ մայիսի 28-ին սև բերետավորները թույլ չտվեցին Վեհափառ հայրապետին և հոգևոր դասի ներկայացուցիչներին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր: «Օրինականությունը՝ մի կողմ, սա առաջին հերթին մեր բարոյականության հետ կապ ունեցող հարց է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած երկիր, պետություն պահում են ոչ միայն ու ոչ այնքան գրված օրենքները, որքան չգրված օրենքները: Սա այն դեպքն է, երբ չգրված օրենքների ամենախայտառակ, ամենաանպատկերացնելի խախտումները տեղի ունեցան: Այստեղ ավելի շատ բարոյական պարսավանքի ինստիտուտն է գործում: Ոչ միայն ոստիկաններ էին նրանց ղեկավարում, առաջին հատվածում վստահաբար նրանց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի «ախրանիկը»՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը: Այդ ծառայությունը Նիկոլ Փաշինյանը հանեց ազգային անվտանգության ծառայությունից և առանձին ծառայություն դարձրեց:

Գտնում ենք, որ պետք է լինի հանրային պարսավանք: Ինքս համապատասխան տեսանյութից սքրինշոթ տեղադրեցի, պարզվեց, որ այդ մարդը գոռում է՝ ուժեր բերեք, ուժեր բերեք, չթողնեք, որ անցնի, ինչը տեսանյութում չի երևում: Շատ արագ բացահայտվեց, թե ում մասին է խոսքը: Եղիշե կամ Եղիշ Հակոբյան անունով մեկն է, որ նախկինում բերետներից է եղել, այնտեղից է տեղափոխվել: Կարծում եմ, որ սա եզակի օրինակ չէ, երբ առավել աչքի ընկած բերետներին նրանք տեղափոխում են ՊՊԾ: Չեմ բացառում, որ երբ ժամանակը գա, կպարզվի, որ այդ մարդը ժամանակին աչքի է ընկել մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքով, դրա համար էլ նրան տեղափոխել են Նիկոլ Փաշինյանի անձնական պահակազոր, որը զբաղվում է նրա անձնական անվտանգությամբ: Հանրային պարսավանքի ինստիտուտը պետք է գործի, ինչ-որ պահի այն անպայման իր արդյունքը տալու է»,-հավելում է իրավապաշտպանը:

Ուժի անհամաչափ կիրառում, հակաօրինական գործողություններ, հոգևոր դասի հանդեպ ոչ թույլատրելի վերաբերմունք: Սա սեփական վախերի ցուցի՞չ է և արվում է բացառապես իշխանությունը պահելու համա՞ր: «Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգում ամենաբարձր տեղում գտնվում էր իշխանության գալը, իսկ հիմա իշխանությունը պահելն ամեն գնով: Գործ ունենք այդպիսի մարդկանց հետ, և նրանք պատրաստ են ամեն ինչի: Հայելիի սկզբունքը, երբ կիրառում ենք, այն խոսույթը, որ նրանց շուրթերից է հնչում՝ աթոռների են ձգտում և այլն, նրանց իրական հոգեբանությունն է ցույց տալիս, որովհետև այդ մարդիկ ուրիշ ոչ մի բանի պետք չեն: Նրանք մասնագետներ չեն, ինչի կպել են, տապալել են: Նրանք մի բանից են լավ՝ սև քարոզչությունից, մարդկանց սևացնելուց ու կեղտոտելուց, դրանով իրենց իրական և պոտենցիալ հակառակորդներին չեզոքացնել փորձելուց: Դրանից լավ են:

Միակ բանը, որով նրանք կարող են զբաղվել, տարբեր բռնապետական ռեժիմներին մասնագիտական ծառայություններ մատուցելն է, թե ինչպես կարելի է սևացնել ազնիվ մարդկանց: Գուցե այդ մասով կարողանան աշխատանք գտնել տարբեր երկրներում, բայց մեծամասնությամբ նրանք անհաջողակ, իրենց մրցակցային առավելությունների շնորհիվ ոչնչի չհասած մարդիկ են իրենց ոլորտներում, որոնք բախտի բերմամբ կամ պատահմամբ կամ իրենց ցածր վարքագծի շնորհիվ հայտնվել են իշխանության շրջանակներում և հիմա ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն իրենց դիրքն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց հաշվին: Զուտ հոգեբանական տեսանկյունից, իհարկե, չընդունելով, կարելի է հասկանալ, թե այս մարդիկ ինչու են իրենց այսպես ցածր պահում»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըՍիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիսԷռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխություն