Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել». կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկա-Շեյխեր հատվածում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց էր աշխույժ, մարդամոտ, ընկերասեր, շփվող, ուներ ընկերների մի քանի խումբ: Շրջապատում կարծես մի ուժ լիներ, իր ծնված օրվանից Արտաշեսից ուժ եմ ստացել: Գնահատում էր կյանքն ու լիարժեքորեն ապրում ամեն վայրկյանը: Ոչ մի օր անիմաստ չի օգտագործել, ինչ-որ մի լավ բան այդ օրերի մեջ անպայման արել է: Ինձ թվում է, որ իր ապրած 19 տարվա մեջ մի ամբողջ հավերժություն է ապրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արծվիկը՝ Արտաշեսի մայրիկը:

Նշում է՝ Արտաշեսը սեր ուներ դեպի կրթությունը: «Ուսուցիչների գերդաստան է մերը: Մեր ընտանիքում գիտելիքը շատ էր գնահատվում, Արտաշեսը չէր կարող այլ տեսակի մտածողություն ունենալ: Դրա հետ մեկտեղ նաև հայրենասիրություն է սերմանված բոլորիս մեջ: Երկրորդ ցեղասպանությունը տեսանք, մշեցիներ ենք: Արտաշեսը սիրում էր սովորել, բազմաթիվ պատվոգրեր ունի: Դպրոցից տանում էին տարբեր բուհեր՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացների: Մի դասախոսի հետ էր ծանոթացել, նրանից հանձնարարություններ էր ստանում, գալիս տուն ու սկսում պարապել: Երբ ասացի, որ մեր տղաները մանկավարժական ուղղությամբ կրթություն չեն ստացել, Արտաշեսն արձագանքեց՝ հիմա մանկավարժությունը կուսումնասիրեմ, իսկ հետո մագիստրատուրան այլ մասնագիտացմամբ կսովորեմ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արտաշեսն ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը: Մայրիկն ասում է՝ այս մասնագիտացման հետ ակնկալիքներ ուներ: «Առհասարակ, բնություն շատ էր սիրում: Ամռան ամիսները մշտապես գյուղում էր անցկացնում»: 2019 թ.-ի հունվարի 16-ին Արտաշեսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Երբ հարցնում եմ Արտաշեսի՝ բանակ մեկնելու պատրաստակամության մասին, տիկին Արծվիկը վերհիշում է. «Այնքան ծանր էինք տանում ցեղասպանությունը, մեր գենոֆոնդի մեջ դա կար: Ապաքինված վերք չէր դա: Մուշից գաղթելով՝ իմ նախնիները Արաքսն անցել են, եկել Արարատի մարզ և հիմնել Դիտակ գյուղը: Երբ դպրոցում պատմություն էին ուսումնասիրում, Արտաշեսն անընդհատ անդրադառնում էր հարցերին, թե ինչ եղավ, ինչպես եղավ, որ չկարողացան պայքարել:

Այդ «ինչու»-ն իրեն շատ էր տանջում: Իր համար անընդհատ կարդում էի «Ռանչպարների կանչը», «Խոդեդանը»: Շատ էինք քննարկում այդ գրքերը: Այդտեղ մեր նախնիների մասին գրված տողեր կային, ու դա կապել էր իրեն գրքին, պատմությանը: Նժդեհաոճ էր, հայրենասեր»: Մեկ տարի տասը ամիս Արտաշեսը ծառայել է Ջրականում: «Իր համար շատ կարևոր էր ծառայությունը: Նա ի սկզբանե գիտեր, որ Արցախ է գնալու: Ասում էի՝ շատ եմ անհանգստանում, որ կարող ես Արցախում ծառայել, Արտաշեսս արձագանքում էր՝ մա՛մ, վիճակահանությանը մասնակցելու եմ ու Արցախն ընտրեմ, տրամադրվի դրան: Վիճակահանության օրը, երբ «ընտրեց» Արցախը, ամբողջ մարմնով թուլացա: Մասնագիտությամբ հոգեբան եմ, ասացի՝ ինքն իրեն կոդավորեց ու գնաց: Միշտ ասում էր՝ ինչի՞ց ես վախենում, մա՛մ, հազարավոր տղաներ ծառայել են Արցախում ու վերադարձել, բա ո՞վ պետք է մեզ պաշտպանի:

Ծառայության ժամանակ, երբ զանգահարում էր, միշտ իրեն ասում էի՝ Արտա՛շ, զգույշ կլինես, տղաներին ուշադիր կլինես, ոչ մի հարցում իմ ու քո չանեք, սաղավարտը գլխներիցդ չհանեք: «Մա՛մ, ինչի՞ց ես վախենում, վախենալու բան չկա: Եթե պետք լինի, կպայքարենք»: Երբ դիրքերից զանգահարում էր, շակալների ձայներ էին լսվում, ասում էի՝ զգույշ մնացեք, հանկարծ չհարձակվեն ձեզ վրա, հանկարծ չքնեք դիրքերում: «Մա՛մ, դիրքերում չենք քնում, բայց դու երկոտանի շակալներից վախեցի, չորքոտանիներն անվնաս են»»: Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ: «Ծառայության ողջ ընթացքում ես էլ իր հետ ամեն օրը կարծես ծառայած լինեմ: Ամեն օր սպասել եմ իր զանգին: Մեծ սիրով ու տրամադրվածությամբ գնաց բանակ, «հանգստացանք», երբ արդեն երկու ամիս էր մնացել իր ծառայության ավարտին: Ցուցակ էր կազմել, թե ովքեր պետք է ներկա լինեն զորացրվելուց հետո կազմակերպվելիք խնջույքին:

Դա էինք քննարկում: Արտաշեսն արդեն սկսել էր 100-օրյա հետհաշվարկը, ուրախանում էինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Այդ օրը դեռ պատերազմի սկսվելու մասին չգիտեի: Զանգեցին՝ այսօր Արտաշի հետ խոսե՞լ ես, ասացի՝ չէ, այսօր չի զանգել: Զգում էի, որ բոլորի հայացքներն ուղղված էին ինձ: Ընկերոջ մայրիկը զանգահարեց, նրա տղան էլ Ասկերանում էր ծառայում. «Տեղյա՞կ ես, որ Ջրականը ռմբակոծել են»: Ջրականում այդ օրն Արտաշեսը երեք անգամ մահից փրկվել է: Առաջին անգամ, երբ տղաները վազել են դեպի մեքենաները, որ բարձրանան դիրքեր, հարվածել են մեքենային, այն պայթել է: Երկրորդ անգամ, երբ վազել է, որ նստի, ինչ-որ բան է մոռացած եղել, հետ են կանչել, որ վերցնի: Մեքենան նույն բախտին է արժանացել: Երրորդ անգամ պայուսակն է մոռացած եղել: Հետո նոր կարողացել են դիրքեր բարձրանալ: Տասնյակ անգամ մահից փրկվել է, շրջափակումներից դուրս եկել»: Ջրական, Լելե Թեփե, Հադրութ, Սարուշեն, Ննգի, Քերթ, Ավետարանոց, Չռիկներ:

«Հասել են Շուշի ու հետ եկել Կարմիր շուկա-Շեյխեր հատվածը պաշտպանելու: Յոթ օր շարունակ թեժ մարտեր են եղել այդտեղ: Մշտապես, հարմար պահ գտնելով, զանգահարում էր տուն ու փորձում ինձ հետ երկար խոսել. «Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել»: Հոկտեմբերի 28-ին առավոտյան ժամը տասին զրուցել ենք: «Մա՛մ ջան, լավ ենք, ոչ մի բանի մասին չմտածեք, այստեղ ենք ձեզ համար»: Այդ նույն օրը Արտաշեսս՝ լույսս մարեց: Հոկտեմբերի 18-ին Լելե Թեփեում զոհվել էր իր հրամանատարը՝ Դավիթ Նազարյանը: Շատ ծանր էին տանում նրա մահը, ասաց՝ մա՛մ ջան, մի վայրկյանում կյանքներս փոխվեց: Հետո իրենք մարտական առաջադրանք են ստանում, նշում են, որ դրան մասնակցությունը պարտադիր չէ: Արտաշեսն ասում է, որ մենակ չի թողնի իր հրամանատարին: Իրենց հետ էլի տղաներ են գնում:

Մարտական առաջադրանքը կատարում են, վերադառնալիս ընկնում կրակահերթի տակ: Արտաշեսը վիրավորվում է, բայց այդ վիճակում փորձում է վիրավորված ընկերոջն ու հրամանատարին դուրս բերել իր հետ: Երեքն էլ անմահանում են նույն տեղում: Երեք օր անց իմ տղան տանն էր»: Արտաշեսը չորս զինատեսակի է տիրապետել: Եղել է դիպուկահար, բայց իրավիճակից ելնելով՝ տարբեր մարտական հաշվարկների է տիրապետել: «Նրանց գումարտակը՝ 9-րդ պաշտպանականը, այնքան ուժեղ է կռվել, իրենց ասում են՝ 300 սպարտացիներ: Ահավոր մարտերում մեկ վիրավորով դիրք են վերցրել: Մարտական ուղին ունենք: Այլ պարգևի, քան «Մարտական ծառայություն» մեդալն է, չի արժանացել: Երբ հարց եմ բարձրացնում, ասում են, որ հերթականություն գոյություն ունի»: Տիկին Արծվիկը պատմում է՝ Արտաշեսից հետո առողջական խնդիրներ ուներ, անգամ բժշկի չէր դիմում:

«Բայց հասկացա, որ անկողնուն գամվելով՝ չեմ կարողանա իմ տղային այցելել: Դա ինձ ուժ տվեց ոտքի կանգնել: Ամեն օր պետք է այցելեմ իրեն, անընդհատ զրուցում եմ իր հետ: Իհարկե, նաև աղջկաս՝ Մարիամի մասին եմ մտածում: Մարիամը մեր շարժիչ ուժն է: Արտաշեսի կյանքը մեզ համար ուղեցույց է եղել, ամեն առավոտ իր նկարի առջև կարծես հաշվետվություն տանք, թե ինչն ենք ճիշտ կամ սխալ արել: Հաստատ չենք անի այնպիսի բան, ինչի համար նա կամաչեր»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ-ի կողմից՝ «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին