Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ են հաջողություն ունենում «ոչ ավանդական» գինեգործական տարածքների խմիչքները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր խանութների դարակներում կարելի է գտնել մեծ քանակությամբ գինիներ այն երկրներից, որոնց դժվար է դասակարգել որպես ավանդական գինեգործական շրջաններ: Դրանք են Արգենտինան, Նոր Զելանդիան և Չիլին: Այդ երկրներում գինեգործական ընկերությունները վաղուց գոյություն ունեն, բայց նրանք համեմատաբար վերջերս են սկսել գրավել միջազգային շուկան, և պետք է ասել, որ դա անում են բավականին հաջող։ Վառ օրինակ է չիլիական գինի արտադրող Concha Y Toro ընկերությունը և նրա ամենահայտնի ապրանքանիշը՝ Casillero del Diablo գինին, որը կարելի է գտնել ավելի քան 130 երկրում: Casillero del Diablo-ն բարձրորակ և միևնույն ժամանակ մատչելի գինի է (միջինը մեկ շիշն արժե 8 դոլար): Հատկանշական է, որ Concha Y Toro ընկերությունը համաշխարհային գինի արտադրող տասը խոշորագույն արտադրողներից մեկն է։

Ո՞րն է Casillero del Diablo գինիների բարձր որակի և ցածր գնի գաղտնիքը: Նախ՝ գինեգործության հարուստ փորձը. ընկերությունը գոյություն ունի 1883 թվականից: Երկրորդ՝ Չիլիի հողը լավագույնն է խաղողի արտադրության համար: Առաջին խաղողի այգիները Չիլ իում հայտնվել են 16-րդ դարի կեսերին՝ առաջին նվաճողների հետ միասին։ Բնական բարենպաստ պայմանները, հողն ու կլիման նպաստել են, որ գինեգործությունը, որպես արդյունաբերություն, ակտիվորեն զարգանա։ Չիլիացի գինեգործներն այնքան բարձրորակ գինիներ են արտադրել, որ իսպանական թագը որոշել է արգելք դնել Չիլիից գինու արտահանման վրա, որպեսզի նրանք չմրցակցեն մետրոպոլիայի գինիների հետ։ Այդ արգելքը հանվել է միայն այն օրը, երբ Չիլին անկախություն է ձեռք բերել՝ 1810 թվականի սեպտեմբերի 18-ին: Դրանից հետո ամբողջ 19րդ դարի ընթացքում գինու արդյունաբերությունը արագ զարգացում է ապրել:

Concha Y Toro ընկերության ստեղծման համար պատասխանատու է Չիլիի ֆինանսների նախարար Մելչոր դե Կոնչա ի Տորոն։ Նա շատ բան է արել իր երկրում գինեգործության զարգացման համար։ Չիլիի հողը կարող է պարծենալ իր հսկայական բազմազանությամբ, որը տաք և մեղմ կլիմայի հետ միասին զարմանալի արդյունք է տալիս։ Հատկանշական է նաև այն, որ տեղի գրեթե բոլոր խաղողի այգիները գալիս են Ֆրանսիայից բերված նախաֆիլոքսերիայի ժամանակաշրջանի տնկիներից։ 19-րդ դարում Հին աշխարհում մոլեգնում էր ֆիլոքսերիայի համաճարակը, որը ոչնչացնում էր խաղողի այգիները։

Այս հարձակումը Չիլի չի հասել, և ներկայում էլ Չիլիում աճում են ֆիլոքսերայի դեմ չպատվաստված խաղողի որթեր։ Casillero del Diablo մակնշմամբ գինիները մեկ անգամ չէ, որ արժանացել են միջազգային մրցանակների, և դա՝ չնայած այն հանգամանքին, որ Concha Y Toro ընկերությունն ունի նաև պրեմիում ապրանքանիշեր, ինչպիսին է Don Melchor գինին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն Մանվելյան