Պայթյուններ Կերչում. հաղորդվում է վնասված լաստանավերի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր մի շարք պայթյուններ են գրանցվել Ռուսաստանի կողմից բռնակցված Կերչում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը Telegram-ում գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելիս հրթիռի բեկորների անկման հետևանքով վնասվել է երկու լաստանավ։
«Կերչ քաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքի վրա հակառակորդի հարձակումը հետ մղելիս խոցված հրթիռների բեկորներից վնասվել է երկու լաստանավ, վնասվել է վերնաշենքերի ապակեպատումը։ Նավաստիների կամ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան»,- ասել է Կրյուչկովը։
Գիշերը որոշ ժամանակով դադարեցվել է Ղրիմի կամրջով երթևեկությունը։ Պատճառների մասին չի հաղորդվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



