2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.3%ով կամ 73.5 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 31.9%-ով կամ 197.4 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 46.3 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 170.2 մլրդ դրամի դիմաց:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live