Շամլուղի կապը արտաքին աշխարհի հետ ամենագնացների միջոցով է իրականացվում. Համայնքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկուսացման մեջ հայտնված Շամլուղը էլեկտրականություն, գազամատակարարում ունի, ջրի խնդիր ևս չունեն։
«Մեր ջուրը անտառային, սարերի աղբյուրներից է։ Բաց դա միայն Շամլուղի մասին է խոսքը»,- «Փաստինֆո»-ին ասաց Շամլուղի գյուղապետ Գագիկ Սարուխանյանը։
Շամլուղը Լոռու մարզի 7 համայնքներից մեկն է, որը հայտնվել է մեկուսացման մեջ՝ գետերի վարարման հետևանքով։
Համայնքապետի փոխանցմամբ՝ իրենց վնասները Քարկոփ համայնքի ու Սանահին կայարանի հետ համեմատությամբ այդքան էլ մեծ չեն, թեեւ ունեն բերքի կորուստ։ Ըստ նրա՝ անձրևները դեռ չեն դադարում, որ հասկանան ճանապարհի հետ ինչ են անելու։
«Սարով ճանապարհ ունենք, անտառի ճանապարհով օգնություն գալիս է եւ ոչ միայն մեզ, այլ նաեւ Ճոճկան, Քարկոփ, Ախթալա»,- նշեց համայնքապետն ավելացնելով, որ ճանապարհը վատն է, միայն ամենագնացների համար է անցանելի, անգամ մեքենաների անվադողերը շղթաներով են։
«Գետը չի բարակում, որ ճանապարհների վերականգնումը սկսեն»,- ասաց աղետի հետևանքով գետի աջ ափին մնացած 7 համայնքներից մեկի՝ Շամլուղի գյուղապետը։