Վերակառուցելու ենք միասին․Իդեալ համակարգը Լոռու մարզում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄշտապես կարևորելով ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Իդեալ համակարգը Լոռու մարզում է։ Տեղում ծանոթանալով բնական աղետի հասցրած վնասներին Իդեալ համակարգը որոշում է կայացրել Ալավերդի քաղաքի 100 ընտանիքների տրամադրել 100 000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, որոնց միջոցով նրանք կկարողանան Իդեալ համակարգի Վանաձորի նորաբաց մասնաճյուղից ընտրել ներքին հարդարման ցանկացած ապրանք։
Կարևորելով մարզերի դերը տնտեսության զարգացման գործընթացում Իդեալ համակարգը իր ռազմավարական տեսլականի կենտրոնում է պահում ՀՀ մարզերը։ Մարզերի կայուն զարգացման Իդեալ համակարգի տարբերակը նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն էլ ընկերությունը իրականացնում է մարզերում նոր խանութ-սրահների բացմամբ և արդիականացմամբ։
Այս տարի արդեն հաճախորդներին է հանձնվել Գյումրու ամբողջովին նոր կոնցեպտով խանութ-սրահը , իսկ Վանաձոր քաղաքի նոր՝ Տիգրան Մեծի 81 հասցեում, պատրաստվում են պաշտոնական բացմանը։ Իդեալ համակարգը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել Լոռու մարզը և հանդես կգա աղետից տուժած հայրենակիցների համար նոր սոցիալական ծրագրերով։