Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 81,75 դոլար՝ մեկ բարելի դիմաց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հենանիշային նավթի գները փոքր-ինչ նվազում են ուրբաթ առավոտյան՝ նախորդ նստաշրջանի վերջում ընկնելուց հետո:
Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 81,75 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 11 ցենտով ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն էժանացել են 1,74 դոլարով (2,1%)՝ հասնելով 81,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նվազել են 0,23 դոլարով (0,3%)՝ հասնելով 77,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախօրեին ֆյուչերսները նվազել են 1,32 դոլարով (1,7%)՝ հասնելով 77,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



