Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-ին գիշերը և կեսօրից հետո, 2-ին, 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 1-ին գիշերը և երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ամռան առաջին օրվա ցերեկը կլինի 27–29 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21…+23 աստիճան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live