Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում շարունակվում է նախագահության թեկնածուների գրանցման գործընթացը։
Այսօրվա դրությամբ գրանցված թեկնածուների թիվը հասել է 12-ի։
Գրանցված թեկնածուների թվում է Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում իր գլխավոր նպատակն է լինելու իրանական հանրության ներսում առկա սուր հակասությունների հաղթահարումը։
«Մեր հանրությունը լրջորեն տուժում է տարատեսակ տարակարծությունների պատճառով։ Կառավարությունը պետք է օգտվի բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչների կարողություններից, կառավարությունը մեկ կուսակցության կամ խմբակի փակ ակումբ չէ», - հայտարարել է Լարիջանին։
Գրանցված թեկնածուների թվում են նաև միջուկային հարցերով նախկին գլխավոր բանակցող Սաեդ Ջալիլին և Կենտրոնական բանկի նախկին նախագահ, 2021 թվականի ընտրությունների մասնակից Աբդոլնասեր Հեմաթին։