Պայքարի մեր ձերբակալված ընկերները լավ են ու հաստատակամ․ «Տավուշը հանուն հայրենիքի»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել Արտգործնախարարության դիմաց Ոստիկանության վայրագությունների, ձերբակալությունների դեպքով․
«Սիրելի հայրենակիցներ,
«Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:
Այս ընթացքում բոլոր ձերբակալվածներին այցելել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մեր փաստաբանները զբաղվում են նրանց իրավունքների պաշտպանությամբ:
Սիրելի հայրենակիցներ, պայքարի մեր ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել ձեզ: Նրանք լավ են ու հաստատակամ: Միասին հաղթելու ենք ստին ու կեղծիքին:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



