Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան

ԲԼՈԳ
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
ԻՐԱԿԱՆ ԱՂԵՏ
Երեկ, օգտվելով կիրակի օրվա կարճատև դադարից, մենք մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի, եղանք Սանահին կայարանում, որն առավել շատ է տուժել հեղեղումից, ինչպես նաև Ալավերդում և Թումանյանում, հանդիպեցինք բազմաթիվ ընկերների և պարզապես տեղաբնակների հետ։
Թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր, եթե չասեմ ավելին։ Սանահին կայարանում ափերից դուրս եկած գետը հեղեղել էլ շրջակա շենքերի առաջին հարկերը, նրանք բացարձակ անպիտան դարձնելով բնակության համար (չի բացառվում, որ այդ շենքերն այժմ ընդհանրապես քանդման ենթակա են), քանդել տարել էր հանդիպակած ափին միացնող միակ բետոնե կամուրջը, այնտեղ ապրող մարդկանց թողնելով բացարձակ մեկուսացման մեջ, տիղմի և ցեխի հսկայական շերտով էր պատել ավանի ամբողջ առափնյա մասը։
Ալավերդու առափնյա հատվածում ևս ամենուրեք ավերածություններ էին։ Մեր կողմից շատ սիրված "Աթոռիկ" ռեստորանային համալիրը գետը տառացիորեն քշել տարել էր, փոխարենը թողնելով ցեխի և շինարական աղբի մի հսկայական կույտ։ Թումանյանը, որն ավելի բարձրադիր է, համեմատաբար քիչ էր տուժել, այստեղ գետը սրբել էր առափնյա այգիները, բայց տներին չեր հասել, թեև այս հատվածում էլ մի քանի տեղում փլուզված էր միջպետական ճանապարհը։
Մարդկային ողբերգությունը համատարած էր՝ շատերը տուն էին կորցրել, ոմանք՝ խանութներ, ավտոտնակներ, ռեստորաններ, պահեստներ։ Դժվար է պատկերացնել, թե ինչու էր այդ ամենը գետին այդքան մոտ կառուցված, չէ որ վարարումներից ոչ ոք երաշխավորված չի, իսկ Դեբեդը մշտապես Հայաստանի ամենահորդառատ գետն է։ Այս տարի, երբ տեղումների մայիսին ռեկորդային չափերի էին հասել, գետի վերին հոսանքներում գտնվող ջրամբարները պռնե-պռունկ լցվել էին, ստիպված էին եղել ջուրը վթարային բաց թողնել պատվարների փլուզումից խուսափելու համար, գետի մակարդակը կտրուկ բարձրացել էր, և այդ ամենը հանգեցրել էր այս սոսկալի աղետին։
Մարդկանց հետ խոսակցություններից նաև պարզ դարձավ, որ պետության կողմից մասնակցությունը բացարձակ անբավարար է եղել։ Թեև գետում ջուրը բարձրացել է ոչ ակնթարթային, և մարդկանց տարհանելու ժամանակ էր եղել, կենտրոնացված ոչ մի տարհանում չէր կազմակերպել, բնակիչները իրենց ուժերով են փրկվել հեղեված հատվածներից (ոմանք էլ ցավոք չեն փրկվել)։ Մեր ներկայությամբ Սանահին կայարանում նաև աշխատում էին կամավորական խմբեր, սակայն մասնագիտական կառույցների և տեխնիկայի ակնհայտ պակասություն էր զգացվում, կարծես երկրում ԱԻՆ այլևս գոյություն չունի։ Թումանյանի հատվածում, որտեղ ճանապարհը փլուզված էր, մեկ շաբաթվա ընթացքում տարրական արգելափակոց չէր դրված այդ հատվածի դիմաց, անցնող ցանկացած մեքենա կարող էր տառացիորեն ընկնել գետը։
Ծանր զգացողություններով վերադարձանք Լոռուց, կարծես տպավորություն է, որ Աստված մեզնից երես է թեքել, պատժում է բնական արհավիրքներով, իսկ պետությունն էլ դրանց դիմադրելու կամք ու կարողություն չունի։ Միակ սփոփանքը տեղի մարդիկ էինք, որոնք անմռունչ ու համառորեն մաքրում էին իրենց տներից ու բակերից տիղմն ու ցեխը, փորձում կարգի բերել պահպանված սակավ ունեցվածքը, իրար թև ու թիկունք լինելով՝ ոգևորել և հույս տալ։ Մենք անպայման կլինենք այս մարդկանց կողքին, կոգնենք նրանց մեր կարողությունների ներածի չափով, և անպայման կփորձենք դասեր քաղել այս իրական աղետից՝ այն այլևս չկրկնվելու հեռանկարով։

Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատության շեմը բարձրացել է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա