Ռուս զինվորների մայրերի և կանանց բողոքի ակցիան՝ ՊՆ-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ՊՆ-ի մոտ շարունակվում է բանակ զորակոչված ռուս զինվորների կանանց ու մայրերի բողոքի ակցիան:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հավաքվածները պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։
«Մենք ցանկանում ենք, որ նոր նախարարը մեզ լսի, որպեսզի նա հանդիպի մեզ հետ և սկսի լուծել մեր խնդիրը»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ինչպես երևում է զինվորների կանանց և մայրերի ձեռքերում պահված պաստառների գրություններից, նրանք պահանջում են ուկրաինական պատերազմից տուն վերադարձնել իրենց ամուսիններին և որդիներին:
Ակցիայի մեկնարկից անմիջապես հետո ոստիկանները մոտեցել են ցուցարարներին, ստուգել նրանց փաստաթղթերը, ապա պահանջ ցրվել:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ մայիսի 31-ին, ՌԴ արդարադատության նախարարությունը զորակոչված կանանց «Ճանապարհ դեպի տուն» շարժումը հայտարարել է «օտարերկրյա գործակալ»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live