Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանն իրենք են

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ֆորշը մի երգ ունի, որտեղ ասվում է, թե Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մենք ենք: Ու էս երգը Երեւանի հիմնի նման պտտվում է համաքաղաքային միջոցառումների, մայրաքաղաքին նվիրված տոնակատարությունների ժամանակ:

Իհարկե, հասկանալի է, թե ինչ է նկատի ունեցել հեղինակը եւ ում: Բայց դատելով այն բանից, թե իշխանություններն ինչպիսի հետեւողականությամբ են շարունակում հին Երեւանի՝ մի քանի տարի առաջ ձեռնարկված ոչնչացման գործընթացը, վստահ եմ՝ նրանք երգի բառերն ուղիղ են հասկացել: Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մե՛նք ենք:

Բայց Երեւանը Երեւան դարձավ, երբ առաջին տունն ու շենքն ունեցավ, չէ՞: Մի քանի օր առաջ Արամի 30 տունն արժանացավ այն տասնյակ հիներեւանյան տների բախտին, որոնցից կա՛մ քարերն են մնացել այս կամ այն կազմակերպության նկուղում, կամ միայն անունը՝ պատմության գրքերում ու մարդկանց հիշողության մեջ: Իշխանությունները, այդ թվում՝ քաղաքային, ստեղծել են հարցերն իրենց պատասխանատվությունից գցելու մի օրիգինալ բանաձեւ, այն է՝ սրա քանդման թույլտվությունը հատկացրել է իմ նախորդը, այս որոշումը կայացվել է դեռ տարիներ առաջ: Եվ բոլոր քաղաքապետերը նման բանաձեւով փորձել են իրենց ազատել մշակութային սպանդի պատասխանատվությունից: Իհարկե, որոշ պատմական շենքերի քանդման թույլտվությունը տվել են Երվանդ Զախարյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը: Բայց դա Տարոն Մարգարյանին չի փրկում պատասխանատվությունից: Որոշներն էլ տվել է հենց Տարոն Մարգարյանը, ինչպես, օրինակ՝ Աֆրիկյանների տան քանդման թույլտվությունը: Եթե դու լավ քաղաքապետ ես, պետք է սրբագրես քո նախորդների սխալը, հանցագործ որոշումը, կանխես քաղաքիդ հնության վկայության ոչնչացումը, փրկես պատմության վկային: Եթե այդպես չես վարվում, ուրեմն կամ վա՛տ քաղաքապետ ես, կա՛մ թույլ, կա՛մ երկուսը միասին:

Եթե 30-40 տարի առաջ նախագծված գաղափարը քո պաշտոնավարման տարիներին իրականացնելով՝ այդ մասին հպարտությամբ թմբկահարում ես էկրաններից, ուրեմն պիտի կարողանաս տարիներ առաջ տրված խայտառակ ու Երեւանին անեծք բերող թույլտվությունները վիճարկելու տղամարդկություն ունենաս: Եթե ի վիճակի չես, ուրեմն կամ վա՛տ քաղաքապետ ես, կա՛մ թույլ: Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մե՛նք ենք, Երեւանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Ըստ իշխանությունների՝ չգրված օրենքներով սիրելն այն է, երբ շրջանցում ես գրված օրենքներն ու քո պատկերացրած չգրված օրենքներով՝ Երեւանի պատմական շերտն ու պատմական հիշողությունը որպես մի «թիքա» նվիրում ընկերոջդ, «ախպորդ», «ախպոր ախպորը», որպեսզի նրանք էնտեղ հյուրանոցներ կառուցեն, բարդելներ, փաբ կամ բազմաբնակարան շենք, որտեղ բնակարանամուտ անողները միայն իրենց նման մի քանի «ախպեր» է լինելու: Որովհետեւ բանական մարդը էդ ոչնչացված հիշողության վրա, տներից վռնդված հիներեւանցիների անեծքի ու ողբի հաշվին բնակարանամուտ չի անի:

Հին Երեւանը ոչնչացնում եք, հիշողությունը ջնջում, որ ի՞նչ անեք: Որ ասեք՝ Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մե՞նք ենք:

Գագիկ Աղբալյան

Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբ