Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում Հայաստանը, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու, պետք է շտապել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, առաջ քաշելով իշխանափոխության հարցը, մատնանշեց, որ մեր երկրի բոլոր խնդիրների աղբյուրը օրվա իշխանությունն է: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում, մասնավորաբար, անդրադառնում ենք «ներկա իշխանություն-ներդրումների բացակայություն» զուգահեռմանը և դիտարկմանը, թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, երբ երկրում իշխանափոխություն լինի: Նա նախ ընդգծում է՝ շարժմանը շատ են փորձում քաղաքական ենթատեքստ տալ, բայց այն վերքաղաքական է:

«Եվ իսկապես շատ ճիշտ բնութագիր ու անվանում է ստացել ժողովրդի կողմից՝ «ժողովրդական սրբազան շարժում»: Այն ներկայացնում է հայրենապահպանության գաղափար: Սա, բնականաբար, տնտեսության վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և առաջացնում է դրական սպասումներ: Վերջին տարիները նկատի առնելով՝ պետք է նշել, որ որևէ տնտեսական ռեֆորմ տեղի չի ունեցել: Սովորաբար խոշորագույն տնտեսական ներդրումների մեջ կարևոր դերակատարություն ունի կառավարությունը, կառավարության անդամի տված խոստումը և նրա հետևողականությունը: Պոտենցիալ խոշոր ներդրողներն անընդհատ տեսել են, որ հետևողականությունը, խոսքի ազատությունն ու արդարությունը բացակայում են: Վիճակագրական ցուցանիշները հիմնավորում են, որ ներդրումներն իրականում Հայաստանում բացակայում են, բացարձակ չկա ներդրում: Նոր շարժումը, որն ուղղված է հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, բնականաբար, տնտեսական տեսանկյունից, ներդրողների տեսանկյունից դրական սպասումներ է առաջացնելու:

Մարդիկ սպասում են փոփոխությունների, դրանից հետո կսպասեն հաստատվող բարքին, այնուհետև, կարծում եմ, կունենանք ներդրումների ակնկալիքներ: Իշխանական քարոզչամեքենան փորձում է բացասական լույսի ներքո լուսաբանել կամ ներկայացնել տեղի ունեցողը: Այդպիսի բան գոյություն չունի, որովհետև Հայաստանում ունենք անվտանգային խնդիր, իսկ դա ներդրման թիվ մեկ խոչընդոտն է, իսկ այս շարժումը նաև անվտանգային խնդիրը վերացնելու վերաբերյալ է: Հետևաբար ներդրումների վրա այն չի կարող բացասական ազդեցություն թողնել: Ընդամենը պետք է սպասել քաղաքական կայունության, այնուհետև անվտանգային կայունության, այնուհետև պետք է հաջորդեն ներդրումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Շարժման ոչ շտապողականությանը քաղաքացիները երկու կերպ են արձագանքում: Մի կողմից՝ դա ճիշտ են համարում, կարծում են, որ արագ գործողություններն իրական փոփոխությունների չեն հանգեցնի, մյուս կողմից էլ՝ մտավախություն ունեն, որ պայթյունավտանգ տակառի վրա գտնվող Հայաստանին արագ փոփոխություններ են անհրաժեշտ: Սարգսյանը շտապողականության կողմնակիցն է:«Այս իշխանության՝ յուրաքանչյուր վայրկյան ավելի Հայաստանի կառավարման ղեկին մնալը մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Եթե սա ընդունում ենք ի գիտություն և հիմնավորում ենք որպես փաստ, հետևաբար շտապողականությունը միակ, արդարացի և շահավետ լուծման տարբերակն է: Իհարկե, կարծիքները տարբերվում են, մարդիկ մտածում են, որ շտապողականություն պետք չի դրսևորել, որ հանգիստ է պետք առաջ գնալ, բայց այդտեղ ունեմ արմատապես հակառակ կարծիքը: Այո, պետք է անընդհատ շտապել, որովհետև շտապելով պետք է հետագայում Հայաստանի Հանրապետության վերակառուցում, վերականգնում իրականացնենք, իսկ յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու: Հենց թեկուզ միայն այս առումով բնական է, որ պետք է ակնկալենք ավելի արագ և հստակ գործողություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ. «Տարեսկզբից ասում էինք՝ բյուջեից մի ոգևորվեք, որ 350 միլիարդ դրամ ավելացում են արել, հիմա ակնհայտ երևում է, որ բյուջեի պլանը չեն կարողանում կատարել: Դրան պետք է հաջորդի հարկադրույքների բարձրացումը: Արտաքին առևտրի հետ կապված՝ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում Հայաստանը հետ է քաշվել, որևէ մասնակցություն կամ ճկունություն չի դրսևորում, արդեն ակնհայտ է, որ դա ազդել է տնտեսության վրա: Այն ժամանակ, երբ և ՌԴ-ից IT ոլորտը տեղակայվեց Հայաստանում, որոշակի աշխուժացում մտցվեց, այժմ դուրս են եկել, շատ քիչ մասն է մնացել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի միջին և միջինից մի քիչ բարձր խավը կապիտալն անընդհատ դուրս է տանում Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ դրսում բնակարան գնելու մակարդակով անընդհատ Հայաստանից կապիտալ է արտահոսում: Սա ցուցիչ է, որ տնտեսության վիճակն անընդհատ վատանում է: Տնտեսությունն այն նուրբ օրգանիզմն է, որի վիճակը վատանալով՝ կարող է որոշակի ժամանակահատված պահանջվել, որ յուրաքանչյուր անձ կամ տնային տնտեսություն զգա բացասական հետևանքները: Սննդի արդյունաբերության անընդհատ նվազումը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: Դեռ իներցիայով գնում է առաջ»:

Իշխանափոխության իրականացման ճանապարհներից մեկը իմպիչմենթի գործընթացն է, որի մասին շարժման մեկնարկին շատ խոսվեց: Այս հարցի շուրջ կարծիքները ևս տարբեր են: Այնուհետև առաջ քաշվեց արտահերթ ընտրությունների գաղափարը: Բագրատ Սրբազանն առաջարկեց ժամանակավոր կառավարություն ստեղծել: «Իմպիչմենթի գործողությունը համարում եմ անիրականանալի: Չգիտեմ, թե մասնագետներն ինչ հիմքերով ու դատողություններով են գնում դրան, միգուցե կարողանում են հիմնավորել, բայց չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև իմպիչմենթի գործողությունը ձախողվելու է: Կարծում եմ, որ պետք է փողոցային գործողություններով ստիպել գործող կառավարությանը հրաժարական տալ կամ ուղղակի ճանապարհել տուն, իսկ հետո արդեն ձևավորվելիք ժամանակավոր կառավարությանը դրական եմ վերաբերվում, որովհետև այդտեղ կարող է կրկնվել 2018 թ.-ի սցենարը, եթե հանկարծ ժամանակավոր կառավարություն չձևավորվի: Էյֆորիայի տակ մարդիկ կարող են սխալ ընտրություն կատարել, և այդ սխալ ընտրությունը ևս հինգ տարի Հայաստանի Հանրապետությունը քայքայի:

Հետևաբար, լավագույն լուծումը համարում եմ փողոցային, ճշգրիտ հաշվարկված քայլերի արդյունքում այս կառավարության վտարումը, որին պետք է հաջորդի վեց ամսից մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարությունը: Բայց, միևնույն ժամանակ, ժամանակավոր կառավարության որևէ անդամ չպետք է հավակնի հաջորդ ընտրություններին և իշխանության ձևավորմանը, որպեսզի նախ՝ կազմակերպվեն արդար և թափանցիկ ընտրություններ, էյֆորիան բացառվի, քաղաքական ուժերը կարողանան ծրագիր ներկայացնել, իսկ Հայաստանի քաղաքացիները կարողանան ճշգրիտ և ադեկվատ ընտրություն կատարել: Իհարկե, միայն դրանով չպետք է սահմանափակվի ժամանակավոր կառավարության գործառույթը, ինքը պետք է անմիջապես սկսի ռազմական, անվտանգային, տնտեսական, դիվանագիտական կարգաբերումները: Դրանք ամենօրյա, բայց և րոպե առաջ սկսելու, նախաձեռնելու գործողություններ են, որոնք պետք է կատարել իմ նշածին զուգահեռաբար»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Իշխանությունները սահմանագծման ու սահմանազատման, իբր խաղաղությանը միտված իրենց գործողություններն արդարացնում են բարեկեցիկ երկիր ունենալու մղումներով: Ադրբեջանական գազ ու ապրանքներ ներմուծելը, դրկիցների հետ հարևանություն անելը, սակայն, ոչ միայն պարզ անվտանգային վտանգներ են պարունակում, այլ նաև տպավորություն է ստեղծվում, թե մեր 30-ամյա պայքարի հիմքում ոչ թե Արցախյան հիմնախնդիրն էր, մեր ազգի լինելիության հրամայականը, այլ «փորը կուշտ լինելը»:

«Մեր հայրենիքի սահմաններն արյունով են գծվել, հողը սուրբ արժեք է ներկայացնում մարդկանց համար: Բնականաբար, Արցախյան և այժմյան անվտանգային հարցերը չեն կարող ուղղակի ստամոքսային լինել: Իսկապես հոմոսափիենսը՝ մտածող մարդը, կարծում եմ, որ պետք է պատրաստ լինի հանուն երկրի հետագա ճակատագրի որոշակի ժամանակահատված սոված մնալ: Իսկ ովքեր դա համադրում են ստամոքսի հետ, ներողություն արտահայտության համար, բայց դա անասնական բնազդից չի տարբերվում, և չեմ կարծում, որ դա մարդկային է և հային վայել պահվածք: Իսկ եթե իշխանությունը տանում է դրան, որ հարցը կենցաղային դարձնի և բերի ստամոքսի մակարդակի, դա մի քանի ենթադրությունների առիթ է տալիս՝ այս իշխանությունները կա՛մ հայի հետ ընդհանրապես աղերս չունեն, կա՛մ օտարերկրյա որևէ ուժերի սպասարկուներն են, կա՛մ իսկապես չեն հասկանում որևէ բան, և իրենք ամբողջ կյանքը ապրել են բացառապես ստամոքս լցնելու մոլուցքով և այդ միակ երազանքով, հիմա մտածում են, որ բոլորն էլ պետք է այդպես կարծեն: Այս բոլոր որակումներն իրենց տակ ունեն փաստարկված հիմքեր: Այս երեք տարբերակներն էլ չափազանց վտանգավոր են, անընդունելի, ու նաև դա է հիմք տալիս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ գնա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել