Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիմա էլ փաշինյանական շոուների հերթը հասավ Սփյուռքին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդին ընդգրկող միջավայրը տարբերվում է նրանով, որ հայության մեծամասնությունն ապրում է Սփյուռքում։ Եվ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միշտ առանցքային նշանակություն են ունեցել։ Սփյուռքում ձևավորվող դիրքորոշումները, թեկուզ ոչ ամբողջական, բայց միշտ էլ որոշակի ազդեցություն ունեն Հայաստանում ձևավորվող ներքաղաքական օրակարգի վրա։ Հիշում ենք, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը ճանապարհ էր հարթում իշխանությունը վերցնելու համար, ինչ դիրքորոշում էր ձևավորվել Սփյուռքում։ Հայկական համայնքներում մեծ հավաքներ էին կազմակերպում հօգուտ Փաշինյանի՝ իրենց համերաշխությունն արտահայտելով Հայաստանում փողոց փակած ցուցարարներին։

Իսկ Սփյուռքի տարբեր բնակավայրերից սոցցանցերի օգտատերերը Փաշինյանի համար ուղղակի կուրծք էին ծեծում՝ հայհոյելով նրա հետ անհամաձայնություն արտահայտող ընդդիմադիրներին։ Ու անգամ տպավորություն էր ստեղծվում, թե Սփյուռքում անվերապահ աջակցում են Փաշինյանին, քանի որ սփյուռահայերը ևս մեծ ակնկալիքներ ունեին նրանից։ Բայց Արցախյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։ ՀՀ իշխանությունները կորցրել են այն աջակցությունը, որ վայելում էին Սփյուռքում։ Դե, Հայաստանի մասին խոսք չկա, ակնհայտ է, որ այսրոպեական իշխանությունների վարկանիշը հիմա գետնին է հասել։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ֆոն ստեղծել, թե ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք շարունակում են աջակցություն վայելել Սփյուռքում։ Ինչպե՞ս: Իհարկե, մանիպուլ յացիաներով ու շոուներով: Դե, Փաշինյանը շոուների ու ֆոնի ապահովման վարպետ է, այստեղ վիճելու բան չկա:

Դրա համար էլ արդեն տևական ժամանակ իշխանությունները ջանում են Սփյուռքում այնպիսի մարդկանց գտնել, որոնք իրենց համաձայնությունը կարտահայտեն իշխանությունների առաջ քաշած դիրքորոշումների ու քաղաքական օրակարգի հետ։ Սակայն մենք ունենք տեղեկություններ, որ իշխանությունների գործադրած ջանքերն ապարդյուն են անցնում։ Առավելագույնը, որ նրանց հաջողվել է, ընդամենը մի քանի հոգու գտնելն է, որոնք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում իշխանությունների օրակարգին։ Սակայն նրանք էլ հիմնականում, մեղմ ասած, Սփյուռքում առանձնապես մեծ համբավ չունեն: Օրինակ՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Սա, ինչպես ասում են, «ուրիշ հերոսի անուն»-ի շարքից է:

Ահա, թե ինչ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Անցած տարվա ամռանը ևս Փաշինյանը Սարաֆյանի հետ էր հանդիպում ունենում, որը նորից իր աջակցությունն էր հայտնում կառավարության կողմից առաջ քաշվող օրակարգին։ Դե, երևի մի անգամ աջակցություն հայտնելը քիչ է, կարելի է մի քանի ամիսը մեկ աջակցություն հայտնել ու քննադատել ընդդիմությանը։ Չի բացառվում, որ առաջիկայում մի քանի այլ սփյուռքահայերի հետ ևս Փաշինյանը հանդիպի, նրանց եթերներ տրամադրեն, նրանցից հարցազրույցներ վերցնեն՝ ցույց տալու համար, թե, տեսեք, Սփյուռքը Փաշինյանի իշխանության կողքին է։ Մյուս խնդիրն այն է, որ այսպիսի գործելակերպով Փաշինյանը ոչ միայն ձգտում է հանրային լսարանի համար պատկեր ապահովել, այլև պառակտել Սփյուռքը, քանի որ սփյուռքահայության մեծ մասն ուղղակի դեմ է Փաշինյանի «խաղաղության» օրակարգին ու միակողմանի զիջումների քաղաքականությանը։

Իսկ ինչքան Սփյուռքում տարաձայնությունները խորանան, միակամությունը բացակայի, այնքան այդ իրավիճակը Փաշինյանի իշխանության օգտին է։ Բայց սա միայն «այսբերգի» մի կողմն է: Այսպիսի քայլերով ՀՀ իշխանությունները փորձում են նաև ազդակներ ուղարկել Թուրքիային ու Ադրբեջանին, թե՝ տեսեք ինչպես եմ կատարում ձեր ցանկությունները։ Գաղտնիք չէ, որ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից պարբերաբար շեշտում են, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքի «վնասակար ազդեցությունից»։ Ու, ահա, այսպիսով Փաշինյանը թուրքական կողմին կարող է ցույց տալ, որ լավագույն կերպով կատարում է իրեն հանձնարարված առաջադրանքը, որի արդյունքում Հայաստանը ոչ միայն ազատվում է Սփյուռքի ազդեցությունից, այլև ՀՀ իշխանությունն իր կարծիքին է հակում սփյուռքահայ ներկայացուցիչներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր