Իտալիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալացի լրագրողները Հռոմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ թուրք լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների և ձերբակալությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Բողոքի ցույցին մասնակցել են Իտալիայի Ազգային լրատվական ֆեդերացիայի, Իտալիայի լրագրողների համայնքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության և Amensty International-ի իտալական բյուրոների ներկայացուցիչներ: Նրանք հորդորել են Իտալիայի կառավարությանը և ԵՄ անդամ բոլոր երկրներին քայլեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիայում բանտարկված լրագրողներն ազատ արձակվեն: Ցուցարարները պահել են պաստառներ «Թուրքիա, վերջ տուր բռնություններին», «Խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է» գրություններով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



