Արտակարգ դեպք՝ Կnտայքnւմ․ 8-ամյա երեխան գանգnւղեղային վնաuվածքnվ տեղափnխվել է hիվանդանnց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 2-ին․ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 18։10-ի սահմաններում Մ.Գ․-ն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, որի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live