«Գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ կանաչապատման ոլորտի գիտնականներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով:
«Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական ենք լինելու ճշմարտությունը բարձրաձայնելու գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ ձեր մեջքն ամուր է, և գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու»,- ընդգծել է քաղաքապետը:
Կից ներկայացվում է պարգևատրվող գիտնականների ցանկը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



