Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կենսուրախ էր, կատակասեր, անհնար է հիշել մեկ օր, երբ Հենրիկը տխուր է եղել». Հենրիկ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հենրիկի կյանքի օրերից և որևէ մեկը մտա բ ե ր ե լիս չեմ կա ր ո ղ ա ն ա ն ր ա ն տխուր հիշել: Այնքան աշխույժ էր, որ երբեմն կատակով իրեն ասում էի՝ Հենո՛, տանից մի քանի րոպեով գնա, հանգստանանք: Անընդհատ կատակներ էր անում: Ավելի մեծ տարիքում կարող էր հեռախոսով զանգել, ձայնը փոխել և մեր ծանոթներից մեկի նման զրուցել ինձ հետ, երբեմն անգամ հավատում էի, թե այդ մարդն է զանգահարել, հետո ծիծաղում էր, իմանում էի, որ Հենրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Հենրիկի մայրիկը:

Նշում է՝ որդին հինգ տարեկանից է դպրոց գնացել: «Գյուղի դպրոցում երկու դասարան պետք է կազմավորվեր, մեկ հոգի պակասում էր: Մեր բարեկամուհին էր դպրոցի տնօրենը, զանգահարեց՝ կարո՞ղ է Հենրիկին ընդունենք դպրոց: Օգոստոսի 28-ն էր, պատրաստված չէինք: Զրուցում էինք, ասացի՝ Հենրի՛կ, կգնա՞ս դպրոց: Հարցրեց՝ որ գնամ, պետք է դաս սովորե՞մ, ասացի՝ հա, արձագանքեց՝ պիտի քնե՞մ դպրոցում, պատասխանեցի՝ ոչ: Մանկապարտեզ դրա համար չէր գնում, չէր սիրում քնել այնտեղ: Անհրաժեշտ ամեն ինչ գնեցինք իր համար: Դպրոց գնաց, մենք էլ այդ օրերին նաև ժապավենով լուսանկարչական ապարատ գնեցինք, իր ամեն քայլը նկարում էինք: Այնքան նկարներ ու տեսանյութեր ունենք»: Մայրիկի խոսքով, մինչև չորրորդ դասարան որդին դպրոցում լավ է սովորել, հետո նրա առաջադիմությունը փոխվեց:

«Հայոց պատմությունն էր շատ սիրում, մաթեմատիկայից էր ուժեղ: Հրաշալի հիշողություն ուներ: Իր հեռախոսի մեջ հեռախոսահամար չկար գրանցված, բոլորի համարներն անգիր գիտեր, անգամ գյուղի մեքենաների համարանիշների թվերն ու տառերն անգիր գիտեր»: Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկն ուսումը չի շարունակել: «Մեր բարեկամներից մեկը պանրի արտադրամաս ուներ: Հմտորեն գլուխ էր հանում պանրի արտադրությունից, իր գաղտնիքներով էլ որևէ մեկի հետ չէր կիսվում, իրենից հետո արդեն չորս տարի է՝ ոչ ոք չի կարողանում պանրի այդ տեսակները նույն կերպ պատրաստել»: 2020 թ. հունվարի 17-ին Հենրիկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախում՝ Հադրութում:

«Ոտքի ու ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, երեք տարի հետաձգվեց իր զորակոչումը: Մյուս տղաս էլ Հենրիկի զորակոչվելուց վեց ամիս հետո մեկնեց ծառայության և իր ընտրությամբ պետք է ծառայեր Հադրութում՝ եղբոր մոտ: Քանի որ կորոնավիրուսի շրջանն էր, սկզբում Մարտունիում է մնացել: Երկու եղբայր իրար հետ էին, բայց պատերազմի ժամանակ, երբ Արգիշտիս վիրավորվել էր, Հենրիկի մոտ չէր եղել: Նա տեղափոխվեց Հայաստան, մեր խնամքի ներքո էր, իրեն էլ չէին տանում Արցախ: Բայց մեզ խաբեց, թե իրեն տանում են, որ գնա եղբոր մոտ: Գնաց, բայց այդպես էլ չհանդիպեցին Հենրիկի հետ»: Ընտանիքը բողոքարկել է Հենրիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու որոշումը:

«Բողոքարկել էի իրեն բանակ տանելու որոշումը: Սեպտեմբերի 13-ին դատական նիստ էր, ինքն էլ էր ներկա: Իր բժշկական թղթերով դատը միանշանակ շահելու էինք: Հենրիկը շատ գոհ էր ծառայությունից: Ինձ ասաց. «Արդեն ութ ամիս է, ինչ ծառայում եմ, հարմարվել եմ: Ո՛չ շարային եմ անում, ո՛չ ծանր աշխատանք: Բացի դա, Արգիշտին դիմում է գրել ու եկել ինձ մոտ, հիմա իրեն թողնեմ, գա՞մ, մա՛մ, մի տարի ու մի քանի ամիս է մնացել, կծառայեմ, կգամ տուն»: Դիրքի ճաշարանի պատասխանատուն էր: Այդպես ինձ համոզեց, թե չէ իրեն չէին տանի ծառայության վայր»: Տիկին Նաիրան հիշում է՝ ծառայության ժամանակ Հենրիկն այնքան էր փոխվել, հաղթանդամ դարձել: Բայց պատերազմը փոխում է Հենրիկի ու հարյուրավոր տղաների՝ խաղաղ ծառայելու մտադրությունը: Պատերազմի օրերին ընտանիքը Հենրիկի հետ գրեթե ամենօրյա կապ է ունեցել: «Մեկ անգամ է եղել, որ երկու օր չի զանգել:

Այդ ժամանակ էլ կամավորներից մեկին զանգահարեցի, խնդրեցի, որ հեռախոսն իրեն հասցնի, իր ձայնը լսեմ: Այդ ժամանակ փոքր տղաս վիրավորվել էր: Իր ձայնը լսեցի, հանգստացա: Իրեն չէինք ասում, որ Արգիշտին վիրավոր է: Հադրութի հանձնումից հետո Հենրիկին տեղափոխել էին Մարտունի, այնտեղ իմացել էր, որ եղբայրը վիրավոր է: Իսկ այնտեղից էլ տեղափոխվել էր Շուշի»: Հենրիկի վերջին զանգը եղել է նոյեմբերի 7-ին: «Ասաց՝ մա՛մ, ինձ տանում են Շուշի, իմ հետ Գեղարդ Տոնոյանն է, շատ լավ կռվում է, գումարտակից մեկ զոհ անգամ չունի: Արձագանքեցի՝ Հենո՛ ջան, մի գնա, ախր, դու կարո՞ղ ես վազել: «Մա՛մ, 42 օր հագել եմ կոշիկները, ոտքս չի ցավում, արդեն սովորել եմ: Պետք է գնանք, տեսնենք, թե վերջն ինչ է լինելու»:

Ու դրանից հետո էլ իրենից լուր չենք ունեցել: Նոյեմբերի 9-ին հրադադարը եղավ, գիշերն ամուսինս ճանապարհ ընկավ դեպի Շուշի: Շատ էին ցույց տալիս կադրերը, որ մեր տղաները ճանապարհին, թիկունքից խփված, ընկած էին: Հենրիկն այդ տղաներից մեկն է եղել: Բնականաբար, ամբողջական էր, ուղղակի հրազենային վնասվածք ուներ: Ամուսինս ինձ չէր ասել, թե ինչ է պատահել, ասաց, որ գնում է մեր երկու տղաներին բերի. «Հենոն հիվանդանոցում է, գնում եմ, Արգիշտիի թղթերն էլ տանեմ, որ երկուսին միասին բերեմ տուն»: Հենոյիս ուղարկել էր, իսկ Արգիշտիս էլ արդեն տանն իմացավ, թե ինչ է պատահել»: Տիկին Նաիրան նաև հավելում է՝ նոյեմբերի 7-ին է եղել Հենրիկի վերջին զանգը, բայց նրանք, ովքեր ողջ են մնացել, ասում են, որ դեպքը նոյեմբերի 8-ին է եղել: «Իր հեռախոսն իր գրպանում է եղել: Երբ զրուցում էինք, ասում էր, որ հեռախոսն անջատում և պահում է, հետո միացնում, որ կարողանա մեզ հետ կապ պահել: Այդպես էլ անջատված մնացել էր իր գրպանում:

Գրպանում նաև թուղթ էր եղել՝ վրան գրված իր անուն, ազգանուն, հայրանունը: Երևի, երբ զինվորական գրքույկները հավաքել էին, թղթի վրա գրել է իր տվյալները, որ եթե մի բան պատահի, իրեն շուտ ու հեշտությամբ գտնենք»: Հենրիկից հետո ընտանիքի ապրելու ուժը դարձան նրա եղբայրն ու քույրը և, իհարկե, նրա մասին անգին հիշողությունները: «Մեր բակում փայտերով մի տաղավար էր սարքել: Հայրիկն ասաց՝ Հե՛ն, արի փայտեր բերենք, նորմալ սարքենք, «չէ, թող իմ սարքածով մնա»: Հետո հայրիկը կարգի բերեց, ծռված հատվածներն ուղղեց: Հենոն տեսավ, եկավ ու հենվեց փայտին, որ նորից ծռվի, իր ուզածով պետք է լ իներ: «Բանակից կգամ, շատ սիրուն կսարքեմ, որ տեսնողները մատով ցույց տան»: Հիմա ամուսինս չի կարողանում ձեռք տալ տաղավարին, ասում է՝ Հենոյիս մատները կպել են փայտերին»:

Հ. Գ. - Հենրիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի հայրենի Արտենի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում