Ֆիլիպիններում խորտակված լաստանավի անձնակազմին մեղադրել են սպանության մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖիլիպինների ոստիկանությունը «սպանություն» հոդվածով մեղադրանք է ներկայացրել հինգշաբթի խորտակված լաստանավի անձնակազմին: Այս մասին հայտնել է երկրի իրավապահ համակարգի ներկայացուցիչ Աշեր Դոլինան. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
MV Kim Nirvana-B լաստանավը նավահանգստից դուրս գալուց 20 րոպե անց խորտակվել էր Օրմոկից 200 մ հեռավորության վրա: Նավը շուռ էր եկել բարձր ալիքների պատճառով: Միջադեպից զոհվել է 59 մարդ: Լաստանավի խորտակման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Հաղորդվում էր, որ կապիտանն ու անձնակազմի մի մասը ձերբակալվել են:
«Նրանք անզգույշ են եղել և գիտակցաբար գործել են անպատասխանատու կերպով»,- հայտարարել է Դոլինան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



