Անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնnջ և աղջիկ երեխայի մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի հատոկ ջրափրկարարական ջոկատի փրկարարները:
Ջրասուզակը գետից դուրս բերեց աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:
Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live