Նշվել է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտպանական համաձայնագրի կնքման պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և Սաուդյան Արաբիան մոտ են պաշտպանական գործարք կնքելուն՝ թագավորության կողմից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման դիմաց։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով ամերիկացի եւ սաուդացի պաշտոնյաներին։
WSJ-ի հոդվածում նշվում է, որ համաձայնագիրը պետք է բարելավի Սաուդյան Արաբիայի դիրքերը և ուժեղացնի ԱՄՆ ռազմական դերը Մերձավոր Արևելքում։ Համաձայնագիրը կներառի աջակցություն թագավորության միջուկային ծրագրի զարգացմանը։
Խոսքը, մասնավորապես, ուրանի հարստացման սեփական համակարգ ստեղծելու մասին է։
Գործարքը կարող է նաև ուժեղացնել լարվածությունը Իրանի հետ, որը Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային մրցակիցն է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



