ԿԺԴՀ-ում ամերիկացի ուսանողի են բռնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի իշխանությունները բռնել են ԱՄՆ-ից ժամանած մի ուսանողի, որին կասկածում են հակապետական գործունեության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ամերիկացին ԿԺԴՀ Է ժամանել որպես զբոսաշրջիկ: Հյուսիսկորեական ՑՏԱԿ գործակալության տեղեկատվության համաձայն՝ «նա բռնվել Է պետության դեմ թշնամական գործողություն կատարելու պահին»:
ՑՏԱԿ-ի հաղորդագրության մեջ ճշտվում Է, որ ձերբակալվածը համարվում Է Վիրջինիայի նահագի համալսարանի ուսանող: Հյուսիսկորեական իշխանությունների կարծիքով՝ նա ԿԺԴՀ Է ժամանել «երկրի միասնությունը խախտելու» նպատակով եւ գործում Էր ամերիկյան կառավարության ցուցումով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



