Բլինքենը Հորդանանում կմասնակցի Գազայի հումանիտար համաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի Հորդանան և կմասնակցի Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելուն նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովին։ Ֆորումը տեղի կունենա Մեռյալ ծովի Էս-Սուվեյմա քաղաքում:
Hala ռադիոյի փոխանցմամբ՝ Բլինքենին կեսօրին կընդունի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, ով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համաժողովի նախաձեռնողն է։
Հորդանանի միապետը հունիսի 10-ին կոչ է արել հրատապ, համակարգված արձագանքել Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակին։ Նրա խոսքով՝ «Գազայում իրավիճակին մարդասիրական արձագանքը արտակարգ բնույթ է կրում և պահանջում է միջազգային ջանքերի համախմբում՝ կարիքավոր բնակչությանը օգնություն տրամադրելու համար»։