Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 11-ին, հերթական անգամ Արարատի մարզի բնակիչ Խաժակ Հայրապետյանի կողմից ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Փրկարարներն ու ոստիկանները մոտ 1 ժամ քաղաքացու հետ բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Նրանց բարեբախտաբար դա հաջողվել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ինքնասպանության փորձ կատարողը թե Երևանում, թե Արտաշատում 250-ից ավելի անգամներ ինքնասպանության փորձեր է կատարել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։