Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռաիսա Մկրտչյանն իրեն անսահման երջանիկ է համարում, որ համագործակցել է Առնո Բաբաջանյանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանն անսահման երջանիկ է, որ համագործակցել է նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի հետ և եղել նրա գործերից շատերի առաջին կատարողը:

«60-70-ականները մեր հայ էստրադայի ամենածաղկուն շրջանն էր, քանի որ ունեինք այնպիսի անուններ, ինչպիսին էր մեր ազգի հպարտությունը` Առնո Բաբաջանյանը: Նրա երգերը շատ մեծ տարածում ունեին և’ Խորհրդային Միության մեջ, և’ նրա սահմաններից դուրս: Ինձ բախտ վիճակվեց այդ տարիներին համագործակցել նրա հետ: Երգարվեստում իմ առաջին քայլերից սկսած նա երգեր գրեց ինձ համար: Դա շարունակվեց մինչև իր կյանքի վերջը` մոտ 25 տարի: Մոտ 38 երգ հատուկ տվեց ինձ` վստահելով առաջին կատարումները»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` լրագր ողների հետ զրույցում նշեց ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը:  

Նրա խոսքով` ինքն ուղղակի երջանիկ է, որ եղել է այդ ժամանակահատվածում, այդ տարիներին համագործակցել է Բաբաջանյանի հետ:

«Նա մի բացառիկ անհատականություն էր, որի երգերում այնքան բարություն կար, տեքստն ու մեղեդին այնքան համահունչ էին, այնքան հուզականորեն հագեցած, գեղեցիկ, որ մեծերը, փոքրերը, բոլորը շատ սիրում էին այդ գործերը: Նման տարիները մոռանալ չի կարելի, ես շատ տխրում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, որովհետև մեծ ուժ էր տալիս ինձ և մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում»,-շեշտեց նա:

Ռաիսա Մկրտչյանը վերհիշեց, որ «Ազգ իմ փառապանծը» դարձել էր իր այցեքարտը: «Իմ առաջին երգերից էր, դեռ ուսանող էի երաժշտական ուսումնարանում, ամեն տեղ, ուր գնացել եմ, առաջինը սկսել եմ այդ երգով»,-հավելեց նա` նշելով, որ երբ Մոսկվայում պետք է լիներ երգի պրեմիերան, վերջին րոպեին որոշվեց փոխել անունը, քանի որ ամեն ինչին պետք էր ուշադիր լինել, որ այլ ձևով չընկալվել:

20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի գագաթներից մեկը՝ Առնո Բաբաջանյանը կդառնար 95 տարեկան: Ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատել էր անգամ Արամ Խաչատրյանը:

Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:  

Գրել է երաժշտություն նաև «Առաջին սիրո երգը». «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի համար:

Որպես դաշնակահար` Բաբաջանյանն աչքի է ընկել հատկապես սեփական ստեղծագործությունների կատարմամբ: 

 

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ Սավգուլյան