«Հեզբոլլահ»-ը, գլխավոր հրամանատարի սպանությունից հետո, 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 160 հրթիռի կիրառմամբ զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի հյուսիսում: Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ հարձակումը տեղի է ունեցել «Հեզբոլլահ»-ի գլխավոր հրամանատարի սպանությունից հետո:
Խոսքը Թալեբ Աբդուլլահի մասին է, որը ղեկավարում էր «Հեզբոլլահ»-ի տարածաշրջանային մասնաճյուղը Լիբանանի հարավում:
Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հրթիռների մեծ մասը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն մի մասն ընկել է բնակեցված վայրերում։ Հրթիռային հարվածների հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել։ Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում պատերազմի ընթացքում առաջին անգամ կրակի տակ է հայտնվել Տիբերիա քաղաքը, որը գտնվում է Տիբերիա լճի ափին։