Էգեյան ծովում սիրիացի փախստականների նավի խորտակումից զոհվել է վեց երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպօրինի ճանապարհով Թուրքիայից Հունաստան անցնել ցանկացող փախստականների երկու նավ է խորտակվել Էգեյան ծովում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նավերից մեկի վրա ենթադրաբար եղել է 48 մարդ: Այն բախվել է ժայռուտներին ու խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ` 6-ը երեխա: 40 մարդ փրկվել է: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Խորտակված մյուս նավի վրա եղել է 70-100 մարդ: Փրկարարները հայտնաբերել են 14-ի դին, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին փրկվել է միայն 26 մարդ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



