Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «M6»՝ Շնող-Քարկոփ 2 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արամ Ն․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների առջևի աջ անիվը վնասվելու հետևանքով կողաշրջվել է։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ուղևոր, Երևանի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



