Հնչեղ սպանություն՝ Անկարայում. ո՞վ է խլել չեխ հայտնի արտիստի կյանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում չեխ հայտնի դերասանուհի և երգչուհի Վիկտորյա Վերա Բլայթին կրակել և սպանել է նրա ամուսինը՝ բրիտանացի միլիոնատեր Դեյվիդ Թոմաս Բլայթը։
53-ամյա Թոմաս Բլայթը նավթի հորատման միջազգային ընկերության սեփականատեր է: Միլիոնատերը, ով 2019 թվականից աշխատում էր Թուրքիայում, իր 40-ամյա կնոջ և երեք երեխաների հետ ապրում էր Անկարայի Ինջեք թաղամասում գտնվող շքեղ վիլլայում։
Հունիսի 11-ի գիշերը լարված վիճաբանությունից հետո Դեյվիդ Թոմասը կրակել և սպանել է իր կնոջը՝ Վիկտորյային, իսկ հետո կրակել է ինքն իրեն և ինքնասպան եղել: Այդ պահին տանը եղել են նրանց երեք երեխաները։
Երեխաներից մեկն ասել է, որ վիճաբանությունը սկսվել է Վիկտորիայի հեռախոսին հասած հաղորդագրությունների պատճառով։ Երեխաներին Չեխիայում հանձնել են Վիկտորիայի հարազատներին։
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live