Թուրքական ընկերությունները հայտնվել են Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին, գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն:
Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցերին նախորդել էր ԱՄՆ-ի նմանատիպ որոշումը: Այս դեպքում պատժամիջոցներ էին սահմանվել 300 ընկերության նկատմամբ, որից 13-ը միայն թուրքական:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



