Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:

Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել..., ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ...»:

Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել՝ կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:

Հետո՝ 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:

Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի՝ ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:

Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև՝ իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր՝ «անջատում՝ հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:

Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը