Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց հունիսի 12-ին, ըստ որում, թե՛ խորհրդարանի շենքի անմիջական մերձակայքում, թե՛ ԱԺ դահլիճում, պարզորոշ վկայությունն էր այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կամ հեռացումը կանխորոշված է: Այդ առումով մնացել է մեկ հարց՝ ե՞րբ: Դժվար է կոնկրետ օր ու ժամ կանխատեսել, մանավանդ, որ դա անշնորհակալ գործ է, բայց մի բան կարելի է վստահ նշել. Փաշինյանի հեռացման հետհաշվարկը տրված է: Ինչպես վերջերս նշել էինք՝ ժամացույցը տկտկում է: Ոչ պակաս էական է այն, որ Փաշինյանն ինքը հրաշալի հասկանում է դա, հասկանում է, որ ոստիկանական մահակների, վայրագությունների ու անմեղ հայ մարդկանց արյունահեղությամբ երկարաձգված իր պաշտոնավարման ամեն մի օր մոտեցնում է իր անխուսափելի հեռացման պահը:

Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին չհաշված... Ու դա արեց ԱԺ դահլիճում, երբ շրջակայքն ուղղակիորեն լցոնված էր ոստիկանության, ԱԱԾ-ի հատուկ ջոկատներով, կարմրաբերետներով, ոստիկանության զորքերով, չգիտես, թե՝ է՛լ ումոնցով կամ ինչ ուժերով, այդ թվում՝ ԱԺ շենքում դիրքավորված և իրենց դիրքը նպատակային «վառող» դիպուկահարներով (իբր, տեսեք, այստեղ ենք ու կկրակենք հայ մարդկանց, կանանց, երեխաների վրա): Իսկ ԱԺ դահլիճում Նիկոլ Փաշինյանը ջղակծկումների մեջ էր: Դա, չնայած այն հանգամանքին, որ նրա «ախռանան» նիստից առաջ հատ-հատ ստուգել էր պատգամավորների աթոռները, աշխատասեղանները, դրանց վրայից հեռացվել էին ջրի շշերը և այլն:

Ի՞նչ էր ասում Փաշինյանը, արդեն գրեթե էական չէ: Թերևս բացառությամբ այն դրվագների, որոնք բնորոշվում են որպես «ինքնախոստովանական ցուցմունքներ»: Մասնավորապես, այն հայտարարությունը, թե ինքը դեռ պիտի 2018-ին ասեր, որ Արցախն ադրբեջանական է (դրան առանձին անդրադարձել ենք), բայց չի արել այդ բանը: Ըստ որում, ոչ թե չի արել, այլ մինչև 2022 թ. հոկտեմբերի 6-ը, ներառյալ 2021 թ. արտահերթ ընտրություններն ու իր իսկ կառավարության ծրագիրը, տրամագծորեն հակառակն է պնդել: Նաև այն հայտարարությունը, որով գործնականում հաստատեց, որ այս ընթացքում արձանագրված ոստիկանական բոլոր այլանդակություններն իրականացվել են իր կարգադրությամբ, իմացությամբ ու խրախուսմամբ: Արձանագրենք, որ իշխանության «վերին էշելոնում» գտնվողները, ներառյալ նախագահի ու վարչապետի պաշտոնները զբաղեցնողները, արդարացնում էին ոստիկանության աննախադեպ վայրագությունները, որոնց պատճառով նորից հայի արյուն թափվեց, հարյուրից ավելի հայ մարդ վիրավորում ստացավ:

Սակայն այդ ամենը ավելի շուտ ու ավելի շատ նման են քաղաքական հոգեվարքի: Եվ իսկապես էլ, դա փակուղի մղված և ինքնամղված, հիմնովին հակաժողովրդական, ավելին՝ էությամբ մարդատյաց, հայ մարդկանց արյունը թափելու վրա հրճվող արարածներից բաղկացած ռեժիմի հոգեվարք է: Իրենք հասկանում են, որ տարբերակ չունեն՝ պետք է հեռանան, սակայն դեռ փորձում են մի քիչ էլ կառչած մնալ իրենց աթոռներից, պարգևավճարներից, հարկատուների հաշվին «ուտել-խմելու» «երանությունից», ֆինանսական ռեսուրսների վրա հսկողությունից... Դա չի ազդում ժամացույցի վրա: Բայց ազդում է իրենց վարքի ու պահվածքի վրա: Ավելի կատաղի ու ջղագրգիռ են դառնում: ԱԺ դահլիճում Փաշինյանը բախում հրահրեց իր խմբակցության և ընդդիմադիրների միջև: Այդ նույն ժամանակ ոստիկանական ուժերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հարձակվել էին Փաշինյանի աղետաբեր ռեժիմից պատասխան ու հեռացում պահանջող հազարավոր հայ մարդկանց վրա: Ավելին, փաշինյանական ոստիկաններն ավելի վաղ Պռոշյան փողոցում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, նպատակային բզկտել Աբրահամ Գասպարյանին, կանխամտածված կերպով պատճառել նրան ծանր վնասվածքներ:

Կոնկրետ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հենց ոստիկաններն էին, որ շարունակաբար լարում էին իրավիճակը, հրահրում բախումներ, խոչընդոտում ԱԺ պատգամավորների ազատ շարժը, ամեն գնով ցանկանում էին ստեղծել բախումնային ու անկառավարելի իրավիճակ: Ապա ոստիկանության համազգեստ կրողները նախահարձակ գործողությունների դիմեցին: Որպես այդ ամենի ականատես՝ կարող եմ նշել, որ գործի դնելով, այսպես կոչված, լուսաձայնային կամ ձայնային նռնակները, նրանք, հստակ իմանալով տարածքում մարդկանց, վրանների տեղակայումները, նաև այն, որ հավաքված բազմության հետևի ու միջին շարքերում կան կանայք, երեխաներ, տարեցներ, նռնակները նետում էին այդ ուղղություններով, երկու նռնակ նպատակային նետվեց հարթակի ուղղությամբ, որտեղ այդ պահին Բագրատ Սրբազանն էր, մի երկու անգամ նռնակներ նետվեցին մարդկանց ուղղությամբ, որոնք առաջին օգնություն էին ցուցաբերում արդեն պայթած նռնակների բեկորներից վիրավորվածներին: Դա ամենաիսկական վայրագություն էր՝ խաղաղ, անզեն, իրենց օրինական բողոքն ու անհնազանդությունն արտահայտող ՀՀ քաղաքացիների ու հայ մարդկանց դեմ: Վայրագություն, որը փաստեց ինչպես գործող ռեժիմի, այնպես էլ դրա իշխանավարման սպառվող ժամանակն սպասարկողների ոչ միայն անհայրենիք ու անպատիվ լինելը, այլև անմարդկայնությունը, մարդկային տարրական արժանիքներից զուրկ լինելը: Ակնհայտ է. իշխող ռեժիմը պատրաստ է արյուն թափել, վիրավորել, խեղել, սպանել: Գուցե նաև «հոգին փառավորվելու» համար:

Ու միգուցե ավելի ծանր ընթացք կունենար այս ամենը, եթե ընդվզումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման ղեկավար կազմը հնարավորինս չհանդարտեցնեին իրավիճակը, զսպվածության չկոչեին նման պայմաններում բնականորեն բորբոքված մարդկանց: Հետո Փաշինյանը նորից սկսեց աջուձախ մեղադրել ում ասես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Լուկաշենկոյով, ՀԱՊԿ-ով և այլն, չհաշված «նախկիններին», ինչը «մշտական թեմա» է նրա համար: Այդ ամենը, ներառյալ՝ ուժայինների թիկունքում թաքնվելը, արյուն թափելը, ջղակծկումները, «փախեփախ» հեծանիվ քշելու ցուցադրությունները, ցույց են տալիս, որ այլևս ինքն էլ է հասկանում, որ այլ տարբերակ չունի, հետհաշվարկն սկսված է: Ժամացույցը տկտկում է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա