Իր ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին․ Աբրահամյան
ԲԼՈԳՓաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:
Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ քպ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:
Սա ատում է բոլորին, մարդու տեսակն առհասարակ ու իր գործողությունների ողջ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ է», - գրել է նա:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



