Հորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի համայնքապետարանի հաղորդմամբ՝ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ տեղի ունեցած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով:
«Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից:
Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր:
Գորիսի համայնքապետարանը անհապաղ միջոցներ է ձեռնարկում ճանապարհի մաքրման, վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Համայնքային ենթակայությամբ ընկերությունների ռեսուրսներն ու տեխնիկան ներգրավված են վերականգնողական գործընթացում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք՝ երեկվանիղ ընթանում են Շուռնուխի ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նախնական կանխատեսումներով մաքրման աշխատանքները կավարտվեն և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար հունիսի 16-ին: