Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցը:
Մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիներ բացելու համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Քաղաքապետը նշել է, որ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որոնցում տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է նկատվում:
Այսպիսով՝ նախատեսվում է առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մայրաքաղաքում հասարակական տրանսպորի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:
Տեսանյութն՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



