Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական հարթակում շարունակվում են «տեկտոնական» տեղաշարժերը։ Նոր աշխարհակարգի ձևավորման տեսանկյունից փորձաքար է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Չնայած պատերազմում չի երևում կողմերից որևէ մեկի լիակատար հաղթանակը, սակայն ռուսական զինուժը մերթընդմերթ նկատելի առաջընթաց է ապահովում։ Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ պայմաններով կավարտվի պատերազմը։ Պատահական չէ, որ Պուտինը կրկին առաջ է քաշել Ուկրաինայում խաղաղության դիմաց ռուսական կողմի՝ նախկինում մերժված պայմանները։ Ըստ այդ պահանջների, ուկրաինական բանակը պետք է դուրս գա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, որոնք գրավվել են ռուսների կողմից։ Կիևը պետք է հրաժարվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից։

Սակայն Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ մերժում է ՌԴ-ի առաջարկները։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն իր արդյունքները չի տվել, Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի հյուծվել, այլև շարունակում է աճել։ Վերլուծաբանները նույնիսկ նկատում են, որ այս տարի ռուսական տնտեսությունն ավելի բարձր աճ է ապահովելու, քան, օրինակ՝ ԱՄՆ տնտեսությունը։ Ռուսաստանին ոչ միայն հաջողվել է տնտեսությունը ռազմական ռելսերի վրա դնել, այլև իր արտահանումը վերաուղղել դեպի արևելք՝ մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան։ Միևնույն ժամանակ, Արևմուտքում միասնականություն չկա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասով։

Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթաժողովի սկզբում։ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի ունեցավ Ուկրաինայում խաղաղությանն առնչվող միջազգային համաժողովը, որի օրակարգում էր նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, բայց ընթացքը ցույց տվեց՝ գրեթե ոչ մի ակնկալիք չկա, որ այն մեծ արդյունքներ է ունենալու։ Խնդիրն այն է, որ այդ համաժողովին չէին մասնակցում Ռուսաստանը, Չինաստանը և այլ կարևոր երկրներ։ Ուստի, սպասվում է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանն ու Չինաստանը, որը կարող է գործնական ադյունքներ ունենալ։ Մյուս կողմից էլ՝ միջազգային հարաբերություններում ակտիվանում է տարբեր բլոկների միջոցով աշխատանքը։

Իտալիայում տեղի ունեցավ G7-ի երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում հասցեագրվեցին առկա առանցքային խնդիրները։ Սակայն Մոսկվայում էլ անցած շաբաթ հանդիպեցին BRICS երկրների արտգործնախարարները, ինչի ընթացքում էլ քննադատության ենթարկվեց Իսրայելը՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար, քննարկվեց ազգային արժույթներով առևտուրը՝ կոչ անելով վերակազմավորում իրականացնել Համաշխարհային առևտրի կազմակերպությունում։ Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ այս կազմակերպության շրջանակներում քննարկման առանձին օրակարգ է դարձել ԱՄՆ դոլարի գերակայությունից ազատվելը և առևտրում առանձին ընդհանուր արժույթի գործարկումը։ Բայց տնտեսական առումով առանցքային է, որ BRICS երկրները, որոնք ներկայացնում են զարգացող տնտեսություններ, անցյալ տարի ՀՆԱ-ի տեսանկյունից ավելի են նպաստել համաշխարհային տնտեսական աճին, քան G7-ի երկրները։

Բացի այդ, այս միջազգային հարթակն ընդլայնվում է։ Այս տարի BRICS-ի նոր անդամներ դարձան Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան։ Այնպես որ, Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի։ Առավել զարմանալին այն է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, թե Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին: Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ուստի որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Թուրքիան նույնիսկ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց այս ենթադրությունը տվյալ պահին քիչ հավանական է։ Ուղղակի Անկարան իրեն չի նույնականացնում Արևմուտքի, մասնավորաբար ՆԱՏՕ-ի հետ, բայց փորձում է օգտվել այս դաշինքի ընձեռած հնարավորություններից և իրեն դիրքավորել որպես առանձին խաղացող, որը մեծ ամբիցիաներ ունի։

Թուրքիայի հավակնությունները կապված չեն Արևմուտքի հետ։ Այս երկրի՝ ԵՄ-ի անդամակցության հարցը այլևս երկրորդական պլան է մղվել, փոխարենն առաջ են եկել մյուս նպատակադրումները։ Անկարան մի կողմից ձգտում է իր ազդեցությունը տարածել իսլամական աշխարհում, դրանով է պայմանավորված Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքորոշումը, իսկ մյուս կողմից էլ ձեռնամուխ լինել պանթուրքական ծրագրերի իրականացմանը, ինչի վկայությունն է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի առաջ մղումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում