Երևան, 26.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին։

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը:

Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար. Տիգրան ԱվինյանՍեպտեմբերի 1-ին պատվի տրիբունալն ավարտելու է իր աշխատանքը և որոշում է կայացնելու. Կարապետյան Մագնիսական փոթորիկ հունիսի 27-ին. կանխատեսվում է արդյո՞ք ուժեղ երկրափոթորիկ 19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբան Ավարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը Ի՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ակցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Wildberries-ը նոր հարթակ ստեղծելու մտադրության մասին է հայտնել Իշխանության նպատակները հայկական չեն, Սրբազան շարժման նպատակը հայկական է. Մենուա ՍողոմոնյանՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները Վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն, վիրավnր կա Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասինԿայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Թուրքիայում երկրաշարժ է եղել Շարժումը հայտարարել է հաջորդ հանդիպման օրը, ժամը և վայրը Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ հայտարարվել է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը 14 ժամ ջուր չի լինի Ռուսաստանից բացահայտ զգուշացումներ են հնչում Արևային էներգիայի աճը փոխելու է մոլորակի պատկերըՄեր հմուտ մասնագետների ջանքերով է իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում. ԶՊՄԿ Պեսկովը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի թշնամի է անվանել Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին՝ իր երկրի անկախությունը ճանաչելու «իմաստուն որոշման» համար Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «ՀայաՔվե» Ինչ է կատարվում Մալաթիայի տոնավաճառում. աշխատակիցներին տարհանում են Օդորակիչների աննախադեպ գնիջեցում՝ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահներում «Օպելի» վարորդը՝ 36-ամյա Էդգար Մ.-ն, մահացել է Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանըՀամատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է37-ամյա Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ հետ․ նոր մանրամասներ՝ Կրասնոդարում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին Զորամասի մոտ վիճաբանություն է եղել․ կա վիրավոր Այս գիշեր հնարավոր է Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ Մի շարք ապրանքների ներմուծման դեպքում միասնական ռեեստրում երրորդ երկրների ձեռնարկությունների գրանցում չի պահանջվի. ՍԱՏՄ Բորելը ողջունել է Շոյգուին ձերբակալելու ՄՔԴ որոշումըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկիրը վերածել է ոստիկանապետության. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների ԱսոցիացիայինՌուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես Պորոշենկո Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը Հայտնի է, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»