Սթոք Սիթին 25 միլիոն եվրո է առաջարկել Պորտուի ֆուտբոլիստի համար
ՍՊՈՐՏ«Պորտուի» կիսապաշտպան Ժանելի Իմբուլան կարող է տեղափոխվել «Սթոք Սիթին»: Ինչպես հայտնում է «L’Equipe»-ը, անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար 25 միլիոն եվրո է առաջարկել:
Միաժամանակ, Իմբուլայի շրջապատը նշում է, որ կիսապաշտպանը, չնայած ստացած քիչ խաղաժամանակին, ցանկանում է մնալ Պորտուգալիայում, քանի որ հույս ունի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Պեզեյրուի նշանակումից իրեն դրսևորելու ավելի շատ հնարավորություններ կստանա:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը «Պորտուն» Իմբուլայի տրանսֆերը «Մարսելից» գնել է 20 միլիոն եվրոյով:
Պորտուգալիայի առաջնությունում կիսապաշտպանը վերջին անգամ մեկնարկային կազմում է հայտնվել հոկտեմբերի վերջին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



