Ահա թե ինչու չի կարելի հավաքել անկողինը
ԼԱՅՖԵթե դուք ալարկոտ եք, եւ ի վիճակի չեք առավոտյան անկողինը հավաքելու, ուրեմն իմացեք, որ դա դրական հատկանիշ է։ Ամեն դեպքում, այդպես են պնդում գիտնականները։ Նրանք հավատացնում են, որ անկողինն ավելի մաքուր կլինի, իսկ դուք՝ ավելի առողջ, քան նրանք, ովքեր հանգամանորեն հավաքում են անկողինն ու հարդարում այն։ Իսկ ինչո՞ւ։
Ողջ պատճառը փոշու տիզերն են, եթե չեք հավաքում անկողինը, դրանք այնտեղ չեն մնում։ Միջին հաշվով, յուրաքանչյուր անկողնում 1,5 միլոն աննշան չափի տիզ է բնակվում, որոնք սնվում են մեր մեռած կաշվով։ Դրանք այնքան փոքր են, որ առանց մանրադիտակի դրանք անհնար է տեսնել։ Սակայն դրանք ապրում են ձեր անկողնում եւ անգամ կարող են տարբեր հիվանդություններ առաջացնել։
Առավոտյան, երբ աշխատանքի եք գնում՝ առանց անկողինը հավաքելու, ապա սպանում եք դրանց մեծ մասին՝ դրանք տանել չեն կարող մաքուր օդն ու արեւի լույսը։ Իսկ երբ հավաքում եք անկողինը, ծածկում եք լույսն անկողնում եւ հնարավորություն տալիս տիզերին հանգիստ բնակվել այնտեղ։ Այնպես որ, եթե ձեզ հանդիմանում են, ասում, որ փնթի եք եւ անկողինը չեք հավաքում, անմիջապես հակադարձեք ու մեջբերեք գիտնականների այս բացահայտումը։



