Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիական Caesar-ը մինչև 40 կմ գերճշգրիտ խnցելիություն է ապահովում, այն և՛ հարձակողական է, և՛ պաշտպանական․ ռազմական փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիական Caesar-ը հրետանային միջոց է, որը նախատեսված է մինչև 40 կմ գերճշգրիտ խոցելիություն ապահովելու և 50 կմ հեռավորությամբ՝ արդեն խելացի հրթիռներով, խոցելիություն ապահովելու համար։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այն 90-ականներին ստեղծված զենք է, բայց անընդհատ թարմացվում, վերաթարմացվում է, և հատկապես 2020 թվականից հետո զենքն իր «բումն» է ապրում։ Իր տեսակով այն, կարելի է ասել, ՆԱՏՕ-ական մնացած բոլոր նմանատիպ զենքերից է և առաջատար դիրքում է գտնվում։

Փորձագետի խոսքով՝ այս զենքն անցել է նաև պատերազմի բովով։

«Ասել է թե՝ քննությունը լավ հանձնած զենք է․ կռվել է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից իսլամական պետության զինյալների դեմ, Աֆղանստանում է կռվել, անցել է այդ բովով, իսկ արդեն 2022 թվականից՝ նաև Ուկրաինայում։ Ֆրանսիան այս զինատեսակը ցանկանում է ավելի կատարելագործել և մինչև 2030-ը կլինի նորը, որը լինելու է ավելի թվայնացված, ավելի արհեստական բանականությամբ կիրառման զենք, և այն ավելի արդյունավետ է, քան, օրինակ, 2020 թվականին արտադրվածը։ Բայց այնպես չէ, որ 2020 թվականինը հնացած է»,- ասաց նա։

Հարցին՝ այն միայն պաշտպանողակա՞ն է, նա պատասխանեց․ «Որպես կանոն այս զինատեսակի ընտանիքին պատկանող զինտեխնիկաները և՛ պաշտպանողական են, և հարձակողական՝ նայած, թե ինչպիսի կիրառության մեջ է այն դրվում և ինչպես է օգտագործվում։ Ես նշեցի, որ այն 40 կմ հեռավարություն ունի, կարող է թշնամու թիկունքն ավելի խորը խոցել, դրա համար այն և՛ հարձակվողական է, և՛ պաշտպանողական, չի կարելի ասել, թե այն միայն պաշտպանողական է ։ Օրինակ՝ «Բայրաքթարը» բացարձակ հարձակվողական զենք է, պաշտպանական չէ, սա է տարբերությունը»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի կողմից զինատեսակի ձեռքբերմանն ու նշել, որ «արևմուտքի զենքը խաղաղություն չի բերում», Հովհաննիսյանը նշեց, որ իրականում հասկանալի է ՌԴ-ի արձագանքը, որովհետև ՀՀ-ն իր համար ռազմավարական դաշնակցային գործընկեր է և, կարծես, ռազմաարդյունաբերությունից հիմնական օգտվող երկրներից մեկը։

«Միևնույն ժամանակ, ՌԴ-ն, կարծես թե, անտեսում է այն փաստը, որ գտնվում է ռազմական գործողությունների մեջ, և խնդիր ունի անվտանգային առումով։ Բացի այդ, նա սահմանափակել է ռազմաարդյունաբերության արտահանումը, մինչդեռ մեզ անհրաժեշտ է անվտանգային միջավայր ձևավորել և մեզ պետք է, որ կարողանանք մեր հարցերը լուծել։

Իրականում Ռուսաստանը, հատկապես 2020 թվականից հետո, երբ մենք զենքի փնտրտուքների մեջ ենք զինամթերք ձեռք բերելու առումով, անընդհատ խնդիրներ է ստեղծում մեզ համար, օրինակ, տեղափոխման հարցում։ Պայմանավորվածութունները, որ մենք ձեռք ենք բերել, նա անուղղակիորեն փորձել է ազդել մատակարարների վրա, որպեսզի այդ մատակարարվող զենքն առնվազն ուշանա։ Ինչ-որ առումով «խանդով է մոտենում», որովհետև ռազմավարական գործընկերություն է սկսում Հայաստանը մեկ այլ պետության հետ, ինչը նշանակում է իր ազդեցության գոտուց դուրս գալ՝ ուզած, թե չուզած»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, նա ասաց․ «Ֆրանսիական պարբերականը լուրեր տարածեց, որ Հայաստանը պատվիրել է 36 միավոր հրետանային միջոց, որոնք պետք է մատակարարվեն 15 ամսվա ընթացքում։ Սա շատ լուրջ թիվ է։ Ֆրանսիան 15 ամսվա ընթացքում ոչ մի պետության չի մատակարարել այդ քանակությամբ զինտեխնիկա, նույնիսկ մինչև 36 միավորի պայմանագիր ոչ մի պետության հետ չի կնքվել»։

 
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլինՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց