Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊՆ-ում ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 22-ին անցկացվել է խորհրդակցություն` նվիրված հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության  ամրապնդման ուղղությամբ միասնաբար տարվող աշխատանքները տարեցտարի տալիս են իրենց դրական արդյունքը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ` տարիների համատեղ ջանքերի արդյունքն այսօր նկատվում է ոչ միայն բանակում հանցավոր երևույթների և ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման տեսքով, այլև հակառակորդի հետ շփման գծում, ուր վերջին երկու տարիներին տիրում է զինադադարի հաստատումից հետո նախադեպը չունեցող լարվածություն: Ըստ Սեյրան Օհանյանի՝ աճող սերնդին ճիշտ արժեհամակարգով դ աստիարակելուն ուղղված ջանքերը, զուգորդվելով մարտական ուսուցման հետ, տվել են հրաշալի արդյունք, որի առհավատչյան են Հայաստանի ու Արցախի ամուր պաշտպանված սահմանները:

Հայրենասիրական դաստիարակության ոլորտում  2015 թվականին իրականացված միջոցառումների, առկա բացթողումների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցում ընդգծվել է, որ սահմանային լարվածությունը և հակառակորդի հետ պարբերաբար բախումներն ազդակ են գիտակցելու համար, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կրկնապատկել ու համախմբել բոլոր ուժերը զինված ուժերի մարտունակությունը կատարելագործելու համար, որի նախապայմանը կարգապահ և պետության օրինակելի քաղաքացու գիտակցությամբ զինվոր ունենալն է:

2015 թվականին ՊՆ կողմից իրականացվել են  բազմաթիվ թիրախային միջոցառումներ և ծրագրեր շահագրիգիռ գերատեսչական կառույցների, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների հետ: Կազմակերպվել են հոբելյանական միջոցառումներ, հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների և ԲՈՒՀ-երի կողմից հայրենասիրական նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Զեկույցում նշվել է, որ չնայած արձանագրված ոգևորիչ և հուսադրող հաջողությունների` դեռևս կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ն որ մոտեցումներ և մեթոդներ, ինչն էլ ենթադրում է գործակցության նոր ձևաչափերի հաստատում:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների պատասխանատուներ: Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված քայլերը, ամփոփել են նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադրություն է հրավիրել 2016 թվականին հայրենասիրական դաստիարակության ոլորտում համատեղ անելիքների և աշխատանքային առաջնահերթ ուղղությունների վրա:

Հանդիպման ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացել են գերատեսչական պարգևների, պատվոգրերի և նվերների:

 

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութ