Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սպասված էր Նարեկիս ծնունդը, երկու քույրերի կրտսեր եղբայրն է, քույրերն իրենից մեծ են ութ և հինգ տարի: Միակ տղաս էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ժաննան՝ Նարեկի մայրիկը:

Սիրելի որդու մասին է պատմում. «Երկու մետր հասակ ուներ, կարծես նկարած տղա լիներ: Շատ ընդունակ երեխա էր, բայց չէր սովորում: Սակայն երբ ծնողական ժողով էի գնում, ասում էին՝ իդեալական մարդ է: Կարծես բոլորի համար ծնված լիներ, միայն իմ երեխան չէր: Բոլորի կողքին կանգնում էր, օգնության հասնում, ով ասում էր՝ Նարե՛կ, այս գործն անելու հարցում պետք է օգնես, ոչ չէր լսում: Իր բնավորությամբ և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, չափված-ձևված: Չափից դուրս աշխատասեր էր, բոլորին ամեն հարցում օգնում էր»: Նշում է՝ որդին ֆուտբոլ շատ էր սիրում, մրցումների է մասնակցել, հաղթանակներ գրանցել: Սկսել է պարապմունքների հաճախել, սակայն համավարակը վրա է հասել ու խափանել բոլոր ծրագրերը:

«Զորացրվելուց հետո ցանկանում էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվել: Ինչ իրեն առաջարկում էինք, արձագանքում էր՝ մա՛մ, սպասի բանակից տուն գամ, հետո կքննարկենք: Կարծես մտքով այլ բան էր անցնում: Այգի էր ուզում տնկել, հիմա ամուսիններով իր ցանկությունը կյանքի ենք կոչում: Հողամասում երևի 100 ծառ ենք տնկել: Շատ սիրուն վայրում ենք բնակվում՝ կարծես ձորի պռնկին: Հայրիկն իր երազած տաղավարն է կառուցել: Հին տան մեջ ապրելով՝ նոր տուն էինք կառուցում, հայրիկին թև ու թիկունք եղավ, ու համարյա բոլոր աշխատանքներն արել էին, մնացել էր միայն տան ներքին հարդարման աշխատանքը, բանակից վերադառնալուց հետո դա պիտի ավարտեին: Հիմա այդ նոր տուն ենք տեղափոխվել, բայց Նարեկս մեկ օր անգամ չապրեց այդ տանը: Իր համար նախընտրելի սենյակ ուներ, հիմա այդ սենյակում իր նկարներն են, իրերն ու հագուստները»: 44-օրյա պատերազմի ժամանակ ծնողները մտավախություն են ունեցել, թե առանց իրենց նախազգուշացնելու որդին ճանապարհ կընկնի դեպի մարտադաշտ:

«Ամբողջ օրն անտրամադիր էր, անգամ հաց չէր ուտում: Հայրենասեր էր շատ, սպասում էր, թե երբ պետք է բանակ գնա, որ տղաների վրեժը լուծի»: Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2021 թ. հուլիսի 27-ին: «Վիճակահանության արդյունքում պետք է Ջերմուկում ծառայեր, սակայն զորամասը պատրաստ չէր, իրեն տարան Վարդենիս: Երեք ամիս այնտեղ է ծառայել, հետո երեքական ամսով տարել են Վայք ու Գորայք, հետո տեղափոխել են Ջերմուկ, որտեղ երեք ամիս մնալուց հետո տարել են Վարդենիս: 90 տղայի համար երկրում մի տեղ չկար, որ մնային մշտական ծառայելու, ամբողջ երկրում պտտեցրին: Գորայքում շատ վատ պայմաններում էին ծառայում, երեխեքը քնապարկի մեջ էին քնում: Երեք ամիս չկար, որ Վարդենիսում էր ծառայում: Օգոստոսին արձակուրդ եկավ, այդ ժամանակ այնքան անտրամադիր էր, հիմա երբեմն մտածում եմ՝ գուցե կանխազգացման նման մի բան ուներ: Արձակուրդը վերջացավ, վերադարձավ իր ծառայությանը, ու բարձրացրել էին դիրքեր»: Մայրիկը նեղսրտում է ու հարց բարձրացնում՝ որդին առանց հերթափոխի 55 օր դիրքերում է եղել, ո՞ր օրենքով, ինչո՞ւ:

«Զորամասում հարգանք է վայելել թե՛ ընկերների, թե՛ հրամանատարական կազմի շրջանում: Մի քանի Նարեկ են ունեցել, իրեն «բոյով Նարեկ» են կոչել: Ինձանից երեք հատ վառարան էր ուզել իրենց դիրքերի համար, ասաց՝ ձմռանը ցուրտ կլինի, գոնե տաքանանք: Իրենց դիրքի վրա դրոշակ չկար, դրոշակ էլ էր ուզել: «Մա՛մ, բոլոր պոստերին դրոշակ կա, մերինին դրոշակ չկա»: Որևէ բան չհասցրեցինք իրեն ուղարկել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: Թշնամին հարձակման մի քանի ուղղություն էր ընտրել: Մեկը Գեղարքունիքի մարզն էր: Նարեկը զոհվել է Վերին Շորժայի դիրքում սեպտեմբերի 13-ի լուսադեմին:

«Թշնամին հարձակվել է դիրքերի վրա: Տղաները մի դիրքից նահանջով հասել են Նարեկիս դիրք: Երկու դիրքի զինծառայողները հավաքվել են մի տեղ: Մարտի ժամանակ ութ պայմանագրայինները զոհվել են, մնացել են Նարեկն ու Գրիգորը: Մինչև լույս կռվել են, Գրիգորը վիրավոր է եղել, փոսի միջից է կրակել, իսկ Նարեկս անընդհատ տեղից տեղ է տեղափոխվել, որ մտածեն, թե դիրքում քանակով շատ են: Սեպտեմբերի 12-ի գիշերվանից մինչև առավոտյան ժամը հինգը երեխես պայքարել է: Հասկանալով, որ տղաները չեն նահանջում, թշնամին լուսադեմին ԱԹՍ-ով հարվածում է Նարեկին ու Գրիգորին: Թուրքն արբանյակով նկարել էր, թե ինչպես էր մեր զինվորը կռվում դիրքում, տեղից տեղ տեղափոխվում, հետո պարզվեց, որ այդ կռվող տղան իմ Նարեկն է»: Սեպտեմբերի 13-ից Նարեկի անունն անհետ կորածների ցուցակում էր:

«Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, վերադարձավ: Իրեն էինք փնտրում ու չէինք գտնում, նույն անուն- ազգանունով մի տղա գտանք, բայց հայրանունը այլ էր: Հարցնում էին, թե մայրն ես, ի՞նչ ես զգում: Երբ աչքերս փակում էի, իրեն տեսնում էի դիրքում, արևի տակ ընկած: Իրար հետ շատ կապված մայր ու տղա ենք եղել: Սեպտեմբերի 21-ին մեր 95 տղաների մարմինները փոխանցել էին, մեկն էլ իմ Նարեկն էր: Այդ ընթացքում թուրքը հեռախոսը վերցրել էր, կապի դուրս եկել, մտածեցինք, որ գերի է ընկել, բայց իրականությունն այլ էր: Ամուսինս Նարեկիս տեսել է, ճանաչելի էր, ես էլ եմ տեսել, եթե տեսած չլինեի, գուցե մտածեի, որ իմ երեխեն չի: Ամեն դեպքում նաև ԴՆԹ անալիզ հանձնեցինք: Հոկտեմբերի 1-ին մեր ամուսնության օրն էր, այդ օրը մեր տղային հողին հանձնեցինք»: Նարեկին փնտրելու օրերին հայրիկը, բնականաբար, Վարդենիս է ճանապարհվել:

«Այնտեղ իրեն ասել էին՝ մի տղա կա, մինչև լույս կռվել է, մի քանի տասնյակ թուրք ոչնչացրել, երկու տղերքը մի քանի միլիոնի վնաս են տվել թշնամուն: Երբ ամուսինս տուն եկավ, պատմեց, ասացի՝ վստահ եմ, որ իմ Նարեկի մասին են պատմել: Այո, մինչև լույս երեխեքը կռվել են, ինչո՞ւ օգնության չգնացին, տղաներին մենակ թողեցին: Վերին Շորժայի այդ երկու դիրքի շնորհիվ թշնամին չի կարողացել առաջ գալ: Այդ դիրքերում բոլորը զոհվել են, որևէ մեկը չկա, ով կպատմի, թե ինչ է տեղի ունեցել, անգամ այդ պատմություններից ենք զրկված»: Ու չնայած քրեական գործ է հարուցված, բայց մայրիկն ասում է՝ ամեն անգամ, երբ հետաքրքրվում են գործի ընթացքի մասին, գլխների տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում: Անպատասխան հարցերը շատ են, չիրականացած երազանքները շարունակ ցավ են պատճառում:

«Այս ի՞նչ եղավ, չհասկացանք: Հողը տվեցին, երկիրը տվեցին, տղերքին տվեցին: Երբ ամուսինս Գորիսի դիահերձարանում տղայիս տեսել ու դուրս էր եկել, հետո մեր բարեկամները ձայն էին լսել, տեսել էին, որ ձեռքերը գետնին է հարվածում ու գոռում: Գորիսից հասել էին մինչև Ապարան, ճեփ-ճերմակ էր դարձել: Ամբողջ կյանքն աշխատեց, տունը կառուցեցին, բայց Նարեկիս սենյակում հիմա ծաղիկներ ու նկարներ են»: Ապրելու ուժի մասին: «Նարեկին միշտ զգում եմ, կարծես կողքիս լինի: Հիմա ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով: Ուզում ենք տան մեջ նորից Նարեկ անունը հնչի»:

Հ. Գ. - Նարեկ Սահակյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Սպանդարյան գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»