Ռուսաստանը հայտնել է Սևաստոպոլի վրա ուկրաինական ուժերի հարվածի մասին. երեք մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍևաստոպոլի ղեկավարությունը հայտարարել է ուկրաինական ուժերի՝ կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու մասին։
Ըստ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևի, հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։
«Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի։ Առողջապահության ողջ համակարգը մոբիլիզացվել է, բժիշկներն ու բուժանձնակազմը աշխատավայրում են։ Վիրահատարաններ են տեղակայված։
Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- ասել է Ռազվոզժաևը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



