Կենտրոնական Ամերիկայում փոթորիկների և հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 30 մարդ մահացել է, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ փոթորիկները և տեղատարափ անձրևները շարունակում են պատուհասել Կենտրոնական Ամերիկային, շարունակական անձրևները հեղեղում են գետերը, ավերում տները, սողանքներ առաջացնում և իրարից կտրում բնակավայրերը:
Սալվադորի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 19-ի, զոհվածների թվում 6 երեխա կա։ Միաժամանակ 3000 մարդ մնում է ժամանակավոր կացարաններում։
Գվատեմալայի իշխանությունները ուրբաթ օրը հաղորդել էին 10 զոհի մասին, մոտ 11․000 մարդ տարհանվել է, մոտ 380-ը դեռ գտնվում է ժամանակավոր կացարաններում, 300 մարդ ծանր վիրավորվել է և չորս կամուրջ է ավերվել: Հարևան Հոնդուրասը հաղորդել է մեկ մահվան և ավելի քան 1200 մարդու տարհանման մասին՝ մոտ 300-ը վերջին 24 ժամում: Նրանց տվյալներով, անձրևների պատճառով աշխարհից կտրվել է 180 բնակավայր, ավերվել 22 տուն։