«Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել Կարդոզո Ռիչարդ Կառլոսի եւ Լեւոն Մինասյանի հետ
ՍՊՈՐՏ«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հունվարի 22-ին պայմանագիր է ստորագրել ծնունդով Լատինական Ամերիկայից Կարդոզո Ռիչարդ Կառլոսի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ակումբի կայքի տեղեկատվության համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ֆուտբոլի ակադեմիայում «Ալաշկերտ»-ի անցկացրած ւսումնամարզական հավաքին:
Կայքում տեղադրված բնորոշման համաձայն՝ Ռիչին (այդպես են նրան կոչում խաղընկերները) փորձառու եւ կրեատիվ ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել Մալթայում՝ խաղալով Պրեմիեր Լիգայի «Նաքսար Լիոնս» թիմում:
«Ալաշկերտ» -ը պայմանագիր է ստորագրել նաեւ դարպասապահ Լեւոն Մինասյանի հետ: Ըստ էության Լեւոնը վերադարձել է հարազատ ակումբ՝ մեկ մրցաշրջան «Արարատում» անցկացնելուց հետո:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



