Գերմանիան շահագրգռված է միջսիրիական բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում. Մերկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան շահագրգռված է, որպեսզի սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները սկսվեն որքան հնարավոր է շուտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք ունենք ընդհանուր շահագրգռվածություն, որպեսզի այդ բանակցությունները կրկին սկսվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մերկելը` Բեռլինում կայացած գերամանա-թուրքական միջկառավարական խորհրդակցություններից հետո` լրագրողների հետ զրույցում:
Ակնկալվում է, որ միջսիրիական բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին Ժնևում: Հունվարի 22-ին ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ հնարավոր է բանակցությունների ամսաթիվը փոխվի` «գործնական պատճառներից ելնելով»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



